×


Քիմ Քարդաշյանն ավելի հարստանալու տարբերակ է գտել :)

Քիմ Քարդաշյանը որոշել է գումարի դիմաց օգնել բոլոր նրանց, ովքեր երազում են հանրաճանաչ դառնալ թեկուզեւ երեւակայական դաշտում:): Ռեալիթի-շոուների հայազգի աստղն իր խաղի շնորհիվ մինչեւ տարեվերջ հնարավոր է ստանա 200 մլն դոլարի շահույթ. այս մասին տեղեկացնում է Bloomberg կայքը:

Քիմ Քարդաշյանը


“Kim Kardashian: Hollywood” հավելվածը “App Store”-ում եւ “Google Play”-ում հայտնվել է հունիսի վերջին եւ արագ գրավել օնլայն-խանութների վարկանշային ցուցակների առաջին հորիզոնականները: Խաղի հաջողությունն անդրադարձել է նաեւ այն թողարկող “Glu Mobile”-ի վրա. ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 42%-ով:

Քիմ Քարդաշյանը


Այս նախագիծը Քիմ Քարդաշյանի համար կարող է դառնալ ամենաեկամտաբերը, իսկ ավելի վաղ նա մեկ այլ ռեկորդ էր սահմանել` իր հարսանեկան լուսանկարի շնորհիվ հավաքելով  “լայք”-երի առավելագույն քանակություն:):

BRAVO.am
Աղբյուրը` Bloomberg.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին