×


Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վրդովված են Գյումրիի միջադեպից

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Քիմ Քարդաշյանը երեկ` ապրիլի 11-ին, ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի եւ քրոջ` Քլոեի հետ այցելել է Գյումրի, որտեղ եւս նկարահանումներ են իրականացվել “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի համար:

Քարդաշյանները եւ Քանյե Ուեսթն այցելել են Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցի


Հանրահայտ հյուրերը նախ այցելել են Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցի, որտեղ երկար մնալ նրանց չի հաջողվել: Տեղի մամուլում լուրեր տարածվեցին, որ Քարդաշյանների եւ Քանյե Ուեսթի եկեղեցի մտնելուց հետո նրանց ուղեկցող անվտանգության աշխատակիցներն արգելել են մարդկանց ներս մտնել, ինչը զայրացրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, ով հրահանգել է չփակել մարդկանց մուտքը եկեղեցի:

BRAVO.am-ին հաջողվել է պարզել Քարդաշյանների վերաբերմունքը միջադեպին: Եկեղեցում բարձրացված աղմուկից վիրավորվել են ինչպես Քիմն ու Քլոեն, այնպես էլ ռեփեր Քանյե Ուեսթը: Քանի որ եկեղեցին բազմամարդ էր եւ հնարավոր բոլոր մուտքերից շարունակվում էր մարդկանց հոսքը, որոնց նպատակը հենց հյուրերին տեսնելն էր, խնդիրներ են առաջացել վերջիններիս համար ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ խոչընդոտներ են ստեղվծել նախատեսված նկարահանումներն իրականացնելու համար:

Քիմ Քարդաշյանը


Քիմին մոտ կանգնած աղբյուրը մեզ հայտնել է, որ ռեալիթի-շոուների աստղը հաճույքով է շփվում եւ լուսանկարվում հայաստանյան երկրպագուների հետ, փորձում է խուսափել բացասական արձագանքներից եւ աղմուկից, խնդրում եւ ակնկալում է քաղաքակիրթ վերաբերմունք:

BRAVO.am
Լուսանկարները`Մարիամ Լորեցյանի/Bravo.am/ եւ Reuters-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին