×


Քիմ Քարդաշյան եւ Քանյե Ուեսթ. հարսանեկան նոր լուսանկարներ :)

E! ժամանցային հեռուստաալիքը, որով ցուցադրվում է “Քարդաշյանների ընտանիքը” ռեալիթի-շոուն, այսօր հրապարակել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունից նոր լուսանկարներ, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:):

Քանյեն եւ Քիմը` փոքրիկ Նորթի հետ


Ինչպես արդեն պատմել ենք, մեր հայրենակցուհին եւ ռեփերը պսակադրվել են մայիսի 24-ին: Զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ֆլորենցիայում` 16-րդ դարի Բելվեդեր ամրոցում:

Քիմ Քարդաշյանը


Քիմն ու Քանյեն, ինչպես նաեւ նրանց 11 ամսական դուստրը` Նորթը, կրել են “Givenchy” ապրանքանիշի հանդերձներ, որոնց հեղինակը ընտանիքի մտերիմ ընկեր Ռիկարդո Տիշին է:

Քարդաշյանին խորանի մոտ ուղեկցել է խորթ հայրը` Բրյուս Ջենները` Անդրեա Բոչելլիի կենդանի կատարման ներքո: Սիրահարներն իրար տեր եւ հնազանդ լինելու խոստում են տվել սպիտակ վարդերից պատրաստված մեծ պատի առջեւ:

Քանյե Ուեսթը` Քարդաշյանների հետ


Քիմի հարսանեկան զգեստի մասին ձեր կարծիքները կկարդանք մեկնաբանությունների հատվածում:):

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW