Քիմ Քարդաշյանին եւ Քեյթ Միդլթոնին համեմատելու առիթները կարծես թե քիչ չեն. նրանք հայտնի են գրեթե ամբողջ աշխարհում, երկուսն էլ նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարեցին, որ հղի են եւ հուլիսին կմայրանան: Քիմը ռեալիթի շոուների թագուհին է, Քեյթը` Մեծ Բրիտանիայի թագուհու հարսը: Քիմի առաջնեկի հայրը միլիոնատեր ռեփեր Քանյե Ուեսթն է, Քեյթի ամուսինը` թագաժառանգ արքայազն Ուիլյամը:
Քիմ Քարդաշյանը
Քիմն եւ Քեթրինը մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են. նրանց մասին հրապարակումներն անթիվ-անհամար են, հանրությունն էլ չի դադարում քննարկել այս կանանց կենսակերպն ու, իհարկե, հագնվելու ոճը:
Քեթրին Միդլթոնը
31-ամյա Քեյթ Միդլթոնը նրբաճաշակ է եւ էլեգանտ, ունի արքայադստերը վայել վարք: 32-ամյա Քիմ Քարդաշյանն ապրում է գլամուրային կյանքով, սիրում է ցուցադրել կլորիկ բարեմասնությունները, անգամ հղիության ընթացքում չի հրաժարվել մարմինը կիպ գրկող զգեստներից:
Քիմ Քարդաշյանը
Առաջարկում ենք դիտել ներկայացված լուսանկարները, համեմատել Քիմ Քարդաշյանի եւ Քեյթ Միդլթոնի ոճերն ու մասնակցել ստորեւ ներկայացված հարցմանը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
15,576






