×


Քնարիկ Զաքարյանը ծննդյան տարեդարձը նշել է լողավազանում :)

“Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնի դերասանուհի եւ հեռուստառադիոհաղորդավարուհի Քնարիկ Զաքարյանը երեկ` հուլիսի 8-ին, ընկերուհիներին հրավիրել էր երեւանյան բացօթյա լողավազան, իսկ առիթն իր 33-ամյակն էր:):

Քնարիկ Զաքարյանն` ընկերուհիների հետ


Ծննդյան տարեդարձի օրը նախկին “Չորս տարբերակ” խմբի երգչուհու կողքին են եղել նույն խմբից հայտնի դարձած Գոհար Ջավուկցյանը, Նարինե Մկրտումյանը, նաեւ Անահիտ Սիմոնյանն ու ժողովրդական երգչուհի Լուիզա Նավասարդյանը:

Վաղ առավոտյան հոբելյարը գնացել է իր հարազատ թատրոն եւ խաղընկերներից շնորհավորանքներ ստանալուց հետո, որոնք մեկնել են Կապան` ներկայացում խաղալու, օրը նվիրել է լողալուն ու արեւահարվելուն:):

Քնարիկ Զաքարյանը ծննդյան տարեդարձը նշել է լողավազանում


Քնարիկը BRAVO.am-ին պատմել է, որ երկու տարի առաջ կրկին այս ձեւաչափով է նշել տարեդարձը, ինչը դուր է եկել ոչ միայն իրեն, այլեւ հյուրերին.“Վերջում անձրեւային եղանակը փոքր-ինչ խանգարեց, բայց արդեն հասցրել էինք հանգստանալ, լողալ, ճաշել, տորթ ուտել ու երազանք մտապահել: Իսկ երեկոյան տոնական օրը եզրափակեցի ամուսնուս ու տղայիս հետ”:

Դերասանուհու խոսքով` տխրելու փոխարեն սիրում է տարեդարձն ուրախ տրամադրությամբ նշել.“Ընդամենը 33 տարեկան դարձա:): Հաճելի է, երբ զգում ես մարդկանց ուշադրությունը, սերը, որ հիշում են ծննդյանդ օրը, գնահատում են: Ցավոք, ինքս հաճախ մոռանում եմ իմ մտերիմների ծննդյան օրերը, վատ եմ զգում, բայց կփորձեմ ավելի ուշադիր լինել”:

Քնարիկ Զաքարյանը նշել է ծննդյան տարեդարձը


Երկու երեխայի մայր Քնարիկ Զաքարյանը 3 տարեկան Տիգրանին ու 7 ամսական Նատալիին խնամելուց բացի, աշխատում է սիրելի թատրոնում.“Նախկինի պես խաղում եմ բոլոր այն ներկայացումներում, որոնցում ներգրավված եմ եղել: Ծրագրում եմ նաեւ հեռուստաեթեր վերադառնալ”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Քնարիկ Զաքարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին