×


Քննարկվում է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի առաջնեկի հնարավոր արտաքինը

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխան լույս աշխարհ կգա հուլիսին: Զույգի առաջնեկի սեռը, հավանական արտաքինը, անունն ու կնքահոր եւ կնքամոր ով լինելը շոու-բիզնեսի նորություններ ներկայացնող արտասահմանյան լրատվամիջոցներում ամենաքննարկվող թեմաներից են:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը


Դիզայներներ Նիքոլեթ Մերեսը եւ Նիկոլայ Լեմը ստեղծել են 25-ամյա աղջկա եւ տղայի դիմանկարներ: Նրանց վարկածով` Քիմի եւ Քանյեի ապագա երեխան կժառանգի ծնողների շագանակագույն աչքերը, կլինի թուխ մաշկով եւ մազերով: Համացանցում արդեն տարածվել են նաեւ փոքրիկի հավանական արտաքինը ներկայացնող այլ մի շարք լուսանկարներ:

Քիմի եւ Քանյեի ապագա երեխայի հնարավոր արտաքինը


Ըստ տարածված լուրերի` Քանյե Ուեսթը որոշել է իրենց առաջնեկին Նորթ անվանել, քանի որ կարծում է` այն համահունչ է իր ազգանվան հետ: Նորթ Ուեսթ թարգմանաբար նշանակում է հյուսիս եւ արեւմուտք:):

Քիմի եւ Քանյեի ապագա երեխայի հնարավոր արտաքինը


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW