×


“Քույրը” սերիալի գլխավոր հերոսուհի Աննա Մովսեսյանը նշել է 20-ամյակը :)

BRAVO.am-ը պատմել է “Քույրը” հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու` Սառայի դերակատար Աննա Մովսեսյանի ստեղծագործական ու անձնական կյանքից մի շարք մանրամասներ: Այս անգամվա հրապարակման առիթը նրա ծննդյան տարեդարձն է:):

Աննա Մովսեսյանը դարձել է 20 տարեկան


Սերիալային դերասանուհին երեկ` հուլիսի 7-ին, դարձել է 20 տարեկան: Հոբելյարին առաջինը շնորհավորել են ծնողները, որոնք գտնվում են Ռուսաստանում, այնուհետեւ մտերիմները, իսկ երեկոյան էլ կոլեգաների եւ ընկերուհիների հետ Աննան նշել է իր տոնը երեւանյան ժամանցի վայրերից մեկում:

"Քույրը" սերիալից Աննա Ավետիսյանը եւ Աննա Մովսեսյանը


“Յուրաքանչյուր տարեդարձ անցկացնում եմ յուրովի հետաքրքիր”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Աննա Մովսեսյանն ու հավելել.“Շատ եմ սիրում նվերներ ստանալ: Անհամբեր եմ, միշտ փորձում եմ վայրկյան առաջ իմանալ, թե ինչ նվեր է: Ընկերներս ինձ միշտ անհրաժեշտ եւ սպասված նվերներ են տալիս”:

Աննա Մովսեսյանը դարձել է 20 տարեկան


Սառայի դերակատարը նշել է, որ այս անգամ էլ ծաղկեփնջեր, զարդեր եւ զգեստ է նվեր ստացել, իսկ խնջույքին ներկա են եղել նաեւ “Քույրը” սերիալում Լիլիին եւ Լուսինեին մարմնավորող Աննա Ավետիսյանը եւ Լուսինե Գասպարյանը:

BRAVO.am-ը միանում է շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին :):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին