×


“Քույրը” սերիալից Շողեր Գրիգորյանի ամառը բուռն է անցել :)

Երիտասարդ դերասանուհի Շողեր Գրիգորյանը, որը հեռուստադիտողին հայտնի է “Բանակում” եւ “Քույրը” սերիալներից, վերջերս վերադարձել է հյուրախաղերից եւ BRAVO.am-ին պատմել ինչպես տպավորությունների, այնպես էլ նոր դերերի ու առաջարկների մասին:

Շողեր Գրիգորյանը Բաթումում


“Սունդուկյանի անվան թատրոնի անձնակազմով մեկնել էինք Բաթում, որտեղ խաղացինք Բերտոլդ Բրեխտի “Կովկասի կավճե շրջանը” եւ Պերճ Զեյթունցյանի “Հարյուր տարի անց”-ը: Մոտ քառասուն հոգով էինք, ես էլ առաջին անգամ էի նրանց հետ հյուրախաղերի մեկնել, այն էլ` իմ սիրելի բեմադրությամբ”,-ասել է Շողերը:

Նրա խոսքով` դահլիճում ներկա հայերին շատ է հուզել “Հարյուր տարի անց” ներկայացումը, որի ավարտից հետո հանդիսատեսը գրկել եւ համբուրել է դերասաններին:

Շողեր Գրիգորյանը


Յոթ օր Բաթումում գտնվելու ընթացքում դերասանուհին հասցրել է նաեւ հանգստանալ եւ վայելել ծովը.“Մեծ խմբով էինք մեկնել եւ միասին շատ լավ ժամանակ անցկացրինք: Բուռն ու հետաքրքիր ուղեւորությունից վերադարձել եմ անչափ տպավորված”: 
   
Շողեր Գրիգորյանը նաեւ տեղեկացրել է, որ հոկտեմբերից կնկարահանվի գեղարվեստական ֆիլմերում.“Մեկի ռեժիսորն օտարերկրացի է, իսկ մյուսինը՝ հայ: Մանրամասներ դեռ չեմ կարող պատմել, բայց կասեմ, որ երկու դերս էլ շատ հետաքրքիր են”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շողեր Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW