×


Քրիստինեի ծաղկեփնջերը, Ալլայի ռեփը եւ “21TV”-ի մրցանակաբաշխության հետաքրքիր մյուս դրվագները:)

“21TV”-ն երեկ ոսկեզօծ փոքրիկ հեռուստացույցի տեսքով մրցանակներ է հանձնել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների: Հայկական երաժշտական հեռուստաալիքի 9-րդ մրցանականաշխության ժյուրիի կազմում էր նաեւ BRAVO.am-ը: Ստորեւ ներկայացնում ենք հաղթողներին եւ միջոցառման ֆոտոշարքը:

"21 TV"-ի հաղորդավարական կազմը


Երեկոյի բացումը վստահվել էր Կարեն եւ Սեւակ դուետին: Երաժիշտները նվագել են իրենց հեղինակած “Իրական” ստեղծագործությունը: Նոր երգ է ներկայացրել Էրիկը, պարային համարներով են հանդես եկել Գեւորգ Մարտիրոսյանը, Լուսին եւ Ալլա Լեւոնյանը, որը նաեւ ռեփ է կարդացել: 

Քրիստինե Պեպելյանի “Իմ ընկերը” եւս մեկ անգամ հուզել է հանդիսատեսին, ինքնատիպ էր Անուշիկ Ալավերդյանի “սրտխփոցային” ելույթը: Արմոյի “Ուշ է հիմա”-ն ներկաներին տուն չճանապարհեց, ավելին` դարձավ տարվա հիթ: Բուռն արձագանքների արժանացավ նաեւ այս երգի քավերը` Մարտա Կիրակոսյանի կատարմամբ:

Լիլուն


Մրցանակաբաշխության ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Վարդան Բադալյանը, Սոնան, Լիլիթ Կարապետյանը, “Ամարաս” խումբը եւ այլք: Նշենք, որ մի շարք անվանակարգերում հաղթող ճանաչված երգիչները Երեւանից բացակայելու պատճառով չեն մասնակցել մրցանակաբաշխությանը, ինչպես, օրինակ, “Տարվա լավագույն երգիչ” տիտղոսին արժանացած Միհրան Ծառուկյանը, որի մրցանակի հետ նախատեսված ծաղկեփունջը Քրիստինե Պեպելյանը որոշեց պահել իրեն:):  

BRAVO.am-ի հետ զրույցում “21TV”-ի պրոդյուսեր Գոռ Հարությունյանը նշել է, որ իր համար առաջատար է Վարդան Բադալյանը եւ ամեն տարի ցանկանում է, որ հաղթի հենց այս երգիչը.“Քվեարկության արդյունքների մասին գիտեինք ես, հաշվարկն իրականացրած հանձնաժողովը եւ ոսկերիչը: Այս տարի հեռուստադիտողներին հրավիրել էինք Հյուսիսային պողոտա, որպեսզի մասնակցեն քվեարկությանը, եւ խուսափենք “ֆեյսբուքյան” կեղծ “լայքերից””:

Անուշիկ Ալավերդյանը


Ստորեւ ներկայացնում ենք անվանակարգերն ու հաղթողներին.

“Տարվա համագործակցություն”“Քավոր”,  Արամե եւ Կարապետյաններ

“Տարվա հիթ” - “Ուշ է հիմա”, Արմո

“Տարվա լավագույն երգիչ” - Միհրան Ծառուկյան

“Տարվա լավագույն երգչուհի” - Լիլիթ Հովհաննիսյան

 “Տարվա լավագույն տեսահոլովակ” -  “Իմ ընկեր”, Քրիստինե Պեպելյան, ռեժ.` Արեն Բայադյան

“Տարվա պարային լավագույն տեսահոլովակ”- “Դե, էլ մի”, Լիլիթ Հովհաննիսյան, բեմադրությունը` Վիկա Մարտիրոսյանի

“Տարվա այլընտրանքային լավագույն կատարում” - “Out of Control”, Գոռ Սուջյան

“Տարվա քավր” - “էլեգիա”, Լիլիթ Հովհաննիսյան

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին