Վերջին տարիներին մի շարք երկրներում մայիսի 31-ին նշում են Շիկահերների միջազգային օրը: BRAVO.am-ը շնորհավորել է հայկական շոու-բիզնեսի շիկահերներ Մայա եւ Սոֆյա Պողոսյաններին, Քրիստինե Պեպելյանին, Անի Քոչարյանին եւ Լիկա Սալմանյանին, ովքեր մեզնից են տեղեկացել տոնի մասին:):
Քրիստինե Պեպելյանը
Քրիստինե Պեպելյան. «Մազերիս գույնը բնությանս հետ համահունչ է»
Քրիստինե Պեպելյանը նշել է, որ իր վարսերի բնական գույնին մոտ երանգ է ընտրել, ուստի գունափոխելուց հետո ընտելանալու խնդիր չի ունեցել: Երգչուհին կարճ ժամանակով ոճափոխություն է կատարել, բայց շատ շուտ էլ փոշմանել եւ վերադարձել է «արմատներին».«Մուգ մազերով ես ինձ նման չէի, դուրս չեկավ, մի քանի օր անց դարձյալ վերածվեցի շիկահերի:): Այս գույնն իմ ներքին բնության հետ համահունչ է»:
Անի Քոչարյանը
Անի Քոչարյան. «Երկու գույնն էլ ինձ շատ է սազում»
Անի Քոչարյանն իրեն արդեն դժվարությամբ է հիշում սեւահեր: Նա 2003 թվականին որոշել ու միանգամից փոխել է վարսերի գույնը. «Փոփոխությունը կտրուկ էր, բայց տեղին: Բոլորը հավանեցին, մինչ օրս միայն դրական կարծիքներ եմ լսել: Հետաքրքիրն այն է, որ երբ սեւահեր էի, ծանոթներս ասում էին` մազերիս գույնը չփոխեմ, քանի որ շատ է սազում: Շիկահեր դառնալուց հետո էլ այս երանգով են հավանում: Երկու գույնն էլ ինձ սազում է»:
Դերասնուհին նշել է, որ առաջիկայում իրեն մուգ մազերով տեսնելու առիթ չենք ունենա.«Տարիքի հետ սպիտակ մազերս շատացել են, իսկ մուգ երանգի դեպքում դրանք ավելի արտահայտիչ կլինեն»:
Լիկա Սալմանյանը
Լիկա Սալմանյան. «Նայեցի հայելու մեջ եւ հուզվեցի»
Արդեն 3 ամիս է` սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը համալրել է շիկահերների շարքը: Մեզ հետ զրույցում նա նշել է, որ կտրուկ փոփոխությունների սիրահար է.«Որեշեցի ու միանգամից մազերիս գույնն ու չափը փոխեցի: Սկզբում մի փոքր անսովոր էր. նայեցի հայելու մեջ եւ հուզվեցի, բայց դրական կարծիքներ լսելուց հետո սանրվածքս սկսեց ինձ էլ դուր գալ»:
Նրան խորհուրդ են տվել դարձյալ մգացնել մազերի գույնը՝ ասելով, որ այսպես իր տարիքից մեծ է երեւում.«Դեռ այդ մասին չեմ մտածում, միգուցե մի օր հետեւմ նրանց խորհրդին»:
Սոֆյա Պողոսյան. «Մուգ մազերով ինքս ինձ չէի ճանաչում»
Շիկահեր Սոֆյա Պողոսյանը խոստովանել է, որ մի շրջան փոխել է մազերի գույնն ու զղջացել.«Այս գույնն ինձ հոգեհարազատ է. բնութագրում է իմ ներքին աշխարհը: Մուգ մազերով ինքս ինձ չէի ճանաչում»:
Դերասանուհին իր վարսերի բնական գույնին մոտ երանգ է ընտրել. «Քանի որ մազերս միշտ բաց երանգ են ունեցել, փոփոխությունը ո՛չ իմ, ո՛չ ինձ շրջապատող մարդկանց համար անակնակալ չեղավ»:
Մայա եւ Սոֆյա Պողոսյանները
Մայա Պողոսյան. «Ես անդավաճան շիկահեր եմ»
«ԷԼ Style» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը նույնպես տեղեկացրել է, որ մազերի երանգային փոփոխությունն աստիճանաբար է արել, ուստի ոչ միայն իր, այլեւ մյուսների համար արտասովոր չի եղել.«Ես էլ բնականից բաց մազեր ունեմ, որոնք մոտավորապես ինը տարի է` էլ ավելի բաց գույն են ստացել»,- ասել է նա` հավելելով, որ իրեն այլ երանգի վարսերով չի պատկերացնում.«Կարելի է ասել` ես անդավաճան շիկահեր եմ: Կարճ ժամանակով ոճափոխություն կատարեցի, բայց շատ շուտ էլ վերականգնեցի բաց երանգը. մուգ մազերով ինձ դուր չեկա»:
BRAVO.am
Լուսանկարները` Մայայի, Սոֆյայի, Քրիստինեի, Լիկայի եւ Անիի անձնական արխիվներից


×
15,247







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: