×


Քրիստինա Եղոյան.“Մերժել եմ, որովհետեւ հոգեպես պատրաստ չէի դրան”

“Քաղաքում” հեռուստասերիալում Ալվարդիկի դերակատարմամբ հայտնի Քրիստինա Եղոյանը շուրջ 2 ամիս բացակայում է էկրանից, բայց ոչ` բեմից: Նրա մասնակցությամբ “Կախարդական պարահանդես” ներկայացման մասին, որն ընդգրկված է Երեւանի կամերային թատրոնի խաղացանկում, BRAVO.am-ն արդեն պատմել է:

Քրիստինա Եղոյանը


“Սերիալից դուրս գալուց հետո առաջարկ եմ ստացել հանդես գալ հումորային նախագծում, սակայն մերժել եմ, որովհետեւ հոգեպես պատրաստ չէի դրան: Այս շրջանում չեմ նախատեսում նկարահանվել սերիալներում, փոխարենը զբաղված եմ ներկայացումներում, որոնցից մեկի պրեմիերան էլ նախատեսված է գարնանը”,-մեզ հետ զրույցում նշել է դերասանուհին:

Քրիստինան տեղեկացրել է, որ պատրաստվում է երաժշտական ներկայացում բեմադրել.“Նման ցանկություն վաղուց ունեմ, սակայն վախենում էի իրագործել: Այժմ ավելի վստահ եմ եւ թատրոնի ավագ ընկերներիս խորհրդով ու օգնությամբ կիրագործեմ մտահղացումս: Հաճախում եմ վոկալի դասընթացների, զուգահեռ զբաղվում եմ դերակատարների ընտրությամբ”:

Քրիստինա Եղոյանը


Նա վստահեցրել է, ձայնային տվյալների կատարելագործումը կապված է վերոնշյալ ներկայացման հետ, իսկ երգարվեստ մուտք գործելու մտադրություն առայժմ չունի.“Հետագայում գուցե մտածեմ այդ ուղղությամբ”:

Սերիալային գործունեությունը շարունակելու մասին խոսելիս դերասանուհին նշել է, որ առաջարկներ ընդունելիս կառաջնորդվի հետեւյալ չափանիշներով.“Շատ կարեւոր է, որ հատկապես բացասական կերպարի դեպքում սցենարիստը հնարավորություն տա արդարացնել այդ հատկանիշը: Մարդիկ հենց այնպես վատը չեն դառնում, իմ խնդիրն էլ դա խաղովս ցույց տալը կլինի”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Քրիստինա Եղոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW