×


Քրիստինե Պեպելյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը :)

Քրիստինե Պեպելյանն այսօր դարձել է 34 տարեկան: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ երգչուհին ծննդյան տարեդարձը կնշի մտերիմների շրջապատում: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը հայտնել է, որ երեկոյան կփչի տորթի մոմերն ու երազանք կմտապահի:):

Քրիստինե Պեպելյանը


 “Սովորաբար, կեսգիշերվա փոխարեն երեկոյան ենք նշում, քանի որ ավելի հարմար ժամ է: Սիրում եմ տորթի մոմերը փչել, բայց էականը ոչ թե տորթն է, որը կարող է լինել մեկ կտոր խմորեղեն, այլ մոմերն ու լավ մթնոլորտը: Մեծ խնջույք չեմ կազմակերպում, շատ քիչ մարդկանցով կնշենք”,-ասել է նա:

Քրիստինեն հիշում է իր մանկության ամենատպավորիչ տարեդարձը, երբ մանկապարտեզում հասակակիցների հետ է նշել.“Մայրիկս իմ խմբի երեխաների համար տորթ էր թխել: Ամենապայծառ հիշողությունս է: Կարծես, 5 տարեկան էի դառնում: Այդ տարվանից արդեն հիշում եմ իմ ծննդյան օրերը”:

Քրիստինե Պեպելյանը


Նրա խոսքով` մարդկանց ուշադրությունն ու տարեցտարի ավելացող զանգերի թիվն իր համար հաճելի, միեւնույն ժամանակ անսպասելի են.“Դեռ կեսգիշերին այնքան հաճելի մաղթանքներ լսեցի, որ չեմ ուզում որեւէ մեկն առանձնացնել: Կարեւորն այն է, որ քո ծննդյան օրը չեն մոռանում: Յուրաքանչյուր շնորհավորանք ինձ համար սպասված ու հաճելի է”:

Խոսելով նպատակներից` Քրիստինեն հույս է հայտնել դրանք մոտ ապագայում իրականացնել.“Ինձ հաջողակ մարդ եմ համարում, կյանքից դժգոհելու պատճառ չունեմ, քանի որ երազանքներս ժամանակի ընթացքում վերածվում են նպատակների, որոնք փորձում եմ իրագործել ինձ հավատացող ու սիրող մարդկանց օգնությամբ: Լավագույն մաղթանքը, որ այսօր կարող եմ լսել, հետեւյալն է.“Թող Աստված քո սրտի չափով քեզ տա”: Վստահ կարող եմ ասել, որ չեմ վախենում այս մաղթանքից. այն, ինչ տալիս եմ ինձ շրջապատող մարդկանց ու ինչ ուրիշներին եմ կամենում, թող նույնն ինձ տրվի”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին