×


Օլյա Հակոբյան.“Ես եւ Աբելը կրկին տղա ենք ունենալու:)”

Աբել Աբելյանի ընտանիքում շուտով կրկին կլսվի նորածնի ճիչ:): Դերասանի կինը` Օլյա Հակոբյանը, նրան երկրորդ որդին կպարգեւի: Իսկ մինչ այդ նա շարունակում է  խնամել իրենց 11-ամսական որդուն, օրերս էլ նշել է ծննդյան տարեդարձը:):  

Աբել Աբելյանը` կնոջ եւ որդու հետ


“Տորթի մոմերը փչելիս կարեւոր երազանք եմ մտապահել, բայց չեմ բարձրաձայնի, որ կատարվի:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հոբելյարը` պատմելով, որ շնորհավորական առաջին խոսքերը լսել է սիրելի ամուսնուց.“Նրանից գեղեցիկ վարդեր եմ ստացել եւ շատ հաճելի նվերներ: Ծննդյանս օրերին իմ բարձր տրամադրությունն ապահովում են ծաղիկները, մտերիմ մարդկանց ներկայությունն ու ժպիտները”: 

Դերասանուհու խոսքով` Աբելն իրեն անակնկալներ է մատուցում նաեւ ոչ տոնական օրերին.“Նա սիրում է առանց առիթի նվերներ անել, ես էլ, ինչպես յուրաքանչյուր կին, սիրում եմ ստանալ, սակայն կյանքիս լավագույն նվերն Աստծո պարգեւն է` իմ ընտանիքը, որում կրկին համալրում է սպասվում”:

Օլյա Հակոբյանը` որդու հետ


Օլյայից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընթանում հղիությունը.“Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է, ինձ շատ լավ եմ զգում: Պարզել ենք երեխայի սեռը` կրկին տղա ենք ունենալու: Ինչպես Էրիկի դեպքում, այս անգամ էլ կընտրենք մի անուն, որը երկուսիս էլ դուր է գալիս: Հավանաբար, նրան կկոչենք Ռոբերտ”:

BRAVO.am-ը շնորհավորում է Օլյա Հակոբյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով բարի ազատում եւ տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի իրականացում:):

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին