×


“Օսկար’’ մրցանակի հավակնորդների անունները հայտնի են

“Օսկար’’ հեղինակավոր մրցանակաբաշխության “գլխավոր փորձը’’` “Ոսկե Գլոբուս’’-ն այլեւս անցած փուլ է, աստղերը պատրասվում են Հոլիվուդի ամենակարեւոր իրադարձությունը: Այս տարի “Օսկար”-ը կկայանա փետրվարի 26-ին` Լոս Անջելեսի “Կոդակ’’ թատրոնում, արդեն 9-րդ անգամ այն կվարի հայտնի դերասան Բիլի Քրիստալը:

“Օսկար’’ մրցանակի հավակնորդների անունները հայտնի են


Նշենք, որ անվանակարգերում նոմինացվելու համար դիմումները ներկայացվել են 2011 թվականի դեկտեմբերի 1-ից, իսկ կինոակադեմիայի անդամների` հավակնորդներին ընտրելու քվեարկությունն ավարտվել է հունվարի 13-ին:

Հունվարի 24-ին կայացած հատուկ միջոցառման ընթացքում Կինեմատոգրաֆիստների արվեստի եւ գիտության ակադեմիայի տնօրեն Թոմ Շերակն ու դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հայտարարել են 84-րդ մրցանակաբաշխության 24 անվանակարգի նոմինանտների անունները:

“Օսկար”-ի հավակնորդ է “Մարդը, որ ամեն ինչ փոխեց’’ ֆիլմը


Նոմինացիաների թվով առաջատարը “Ժամանակի պահապանը’’ 3D ֆիլմն է, որը  ներկայացված է 11 անվանակարգում: Իսկ “Արտիստը’’ նոմինացված է 10 անվանակարգում: Լավագույն դերասան անվանակարգում ներկայացված Բրեդ Փիթի համար սա երրորդ նոմինացիան է: Ջորջ Քլունին եւս երրորդ անգամ է նոմինացվել, սակայն ի տարբերություն Բրեդի, այս դերասանն 2006-ին արդեն արժանացել է ոսկե արձանիկի` երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում: Լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացված Մերիլ Սթրիփի համար սա 14-րդ նոմինացիան է:

Փետրվարի 1-ին կմեկնարկի քվեարկության վերջնական փուլը, որը կընթանա մինչեւ փետրվարի 21-ը: Անվանակարգերն ու նոմինանտներին ներկայացնում ենք ստորեւ`
 

Միշել Վիլյամսը Մերլին Մոնրոյի դերում



Լավագույն ֆիլմ  - “Մարտական նժույգ’’, “Արտիստը’’, “Մարդը, որ ամեն ինչ փոխեց’’, “Ժառանգները’’, “Կենաց ծառը’’, “Կեսգիշերը Փարիզում’’, “Աղախինը’’, “Ժամանակի պահապանը’’, “Սարսափելի բարձր եւ անսահման մոտ’’

Լավագույն ռեժիսորական աշխատանք -Միշել Խազանավիչուս “Արտիստը’’, Ալեքսանդր Փեյն “Ժառանգները’’, Վուդի Ալեն “Կեսգիշերը Փարիզում’’, Մարտին Սկորսեզե “Ժամանակի պահապանը’’, Թերենս Մալիկ “Կենաց ծառը’’

Լավագույն դերասան – Դեմիան Բիշիր “Լավագույն կյանքը’’, Ջորջ Քլունի “Ժառանգները’’, Ժան Դյուժարդեն “Արտիստը’’, Գերի Օլդմեն “Լրտես, հեռացի՛ր’’, Բրեդ Փիթ “Մարդը, որ ամեն ինչ փոխեց’’

“Օսկար”-ի հավակնորդ է “Ժառանգները’’ ֆիլմը


Լավագույն դերասանուհի – Գլեն Քլոուզ “Առեղծվածային Ալբերտ Նոբս’’, Վիոլա Դեւիս “Աղախինը’’, Ռունի Մարա “Վիշապի դաջվածքով աղջիկը’’, Մերիլ Սթրիփ “Երկաթյա լեդի’’, Միշել Վիլիամս “7 օր Մերլին Մոնրոյի հետ’’

Երկրորդ պլանի լավագույն դերասան – Քենեթ Բրանա “7 օր Մերլին Մոնրոյի հետ’’, Ջոն Հիլ “Մարդը, որ ամեն ինչ փոխեց’’, Նիք Նոլթի “Ռազմիկը’’, Քրիսթոֆեր Պլամեր “Սկսնակները’’, Մաքս ֆոն Սյուդով “Սարսափելի բարձր եւ անսահման մոտ’’

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
– Բերենիս Բեժո ‘’Արտիստը’’, Ջեսիկա Չեստեյն “Աղախինը’’, Մելիսա Մաքքարտի “Աղջիկների հավաքույթ Վեգասում’’, Ջանեթ Մակտիր
“Առեղծվածային Ալբերտ Նոբս’’, Օկտավիա Սպենսեր “Աղախինը’’

Մերիլ Սթրիփը Մարգարեթ Թեչերի դերում


Լավագույն օրիգինալ սցենար – “Արտիստը’’ Միշել Խազանավիչուս, “Աղջիկների հավաքույթ Վեգասում’’ Էննի Մումոլո, Քրիսթեն Ուիգ, “Ռիսկի սահմանը’’ Ջեյ Սի Չենդոր, “Կեսգիշերը Փարիզում” Վուդի Ալեն, “Նադեր եւ Սիմին. Ամուսնալուծություն” Ասգար Ֆարհադի

Լավագույն ադապտացված սցենար – “Լրտես, հեռացի՛ր” Բրիջեթ Օ’Քոնոր, Պիտեր Ստրոհան, “Ժառանգները” Ալեքսանդր Փեյն, Նեթ Ֆեքսոն, Ջիմ Ռաշ, “Ժամանակի պահապանը” Ջոն Լոգան, “Մարտյան իդեր” Ջորջ Քլունի, Հրանտ Հեսլով, Բո Ուիլիմոն, “Մարդը, որ ամեն ինչ փոխեց’’ Սթիվեն Զաիլյան, Աարոն Սորկին, Սթեն Չերվին


Փետրվարի 26-ին պարզ կդառնա, թե որքանով են համընկնում BRAVO.am-ի ընթերցողների եւ կինոակադեմիայի անդամների ճաշակները:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Wikipedia

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին