×


“Ֆրեսկո”-ի կինոդիտումները շարունակվում են :)

Մինչեւ հուլիսի 6-ը հասցրու դիտել “Ֆրեսկո”-ի` խաղաղություն, հանդուրժողականություն եւ համամարդկային այլ արժեքներ քարոզող ֆիլմերը: Առաջին անգամ անցկացվող արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնին մասնակցում է 17 երկրից վավերագրական, խաղարկային լիամետրաժ եւ կարճամետրաժ 57 ֆիլմ:

"Ֆրեսկո" ֆառատոնի բացմանը


Փառատոնի մեկնարկը տրվել է Երեւանի Կարապի լճի տարածքում` տեր Եսայի քահանա Արթենյանի տերունական աղոթքով.“Ինչպես աշխարհի որեւէ այլ անկյունում, այստեղ էլ սիրո, մարդասիրության, հոգեւոր արժեքների պակաս է զգացվում, հետեւաբար, վնասված արժեքները վերականգնելու հրամայականով իրականացնում ենք այս փառատոնը եւ ակնկալում ենք, որ նախաձեռնությունը կլինի Աստծո օրհնությամբ”:

Փառատոնի հիմնը` կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած “Մեծ հեքիաթ” ստեղծագործությունը, կատարել է Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Երգի բովանդակությունը հանդիսատեսին ժեստերի լեզվով փոխանցել են նաեւ լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները: Երեկոյի ընթացքում հնչել է հայկական ռոք երաժշտություն:

"Ֆրեսկո" ֆառատոնի բացմանը


Բացման օրը համընկել էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրվա հետ, եւ հանդիսականները որպես հուշանվեր ստացան կամավորների պատրաստած եւ Էջմիածնում օրհնված 2 հազար մոմերից, որոնց կցված էին նաեւ կարճ աղոթքներ:

“Ֆրեսկո”-ի նախագահ Շահեն Նազարենկոն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հոգեւոր ֆիլմերի փառատոնի` քրիստոնեության խորհրդանիշ ձկան պատկերով տարբերանշանը հատուկ են ընտրել.“Ոչինչ ձեւական բնույթ չի կրում: Կազմակերպել ենք մեր ընկերների, ծանոթների համախմբվածության շնորհիվ եւ զրոյական բյուջեով: Մրցանակները պատրաստել են Խարբերդի մանկատան սաները, քաղաքապետարանն աջակցել է տեխնիկայով եւ տարածքով”:

"Ֆրեսկո" ֆառատոնի բացմանը


Փառատոնի ֆիլմացանկին ծանոթանալու եւ հավելյալ այլ տեղեկությունների համար կարող եք այցելել Fresco.am կայք:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին