26 Ապրիլ 12
BRAVO.am-ի ընթերցողների կարծիքով, մրցանակաբաշխության ամենագեղեցիկ զգեստը Սիրուշոյինն էր:)
 
 
0

BRAVO.am-ն օրերս իր ընթերցողներին ““Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ի  “աղջկական զգեստապահարանը”:)” վերնագրի ներքո ներկայացրեց, թե հայկական շոու-բիզնեսի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից ոմանք ինչ հանդերձանքով էին հայտնվել միջոցառման համար նախատեսված կարմիր գորգին:

Սիրուշոն

Վերոնշյալ հրապարակումն այս պահի դրությամբ գրանցել է 16970-ից ավելի դիտում: Թեմայով առավել հետաքրքրվածները մասնակցել են նաեւ նյութի վերջում տեղադրված հարցմանը: Եվ այսպես, ներկայացնում ենք “Ո՞ւմ զգեստն է ամենից գեղեցիկը” հարցման արդյունքները:

Այսօրվա՝  ապրիլի 26-ի տվյալներով՝  քվեարկությանը մասնակցել է 5525 մարդ: BRAVO.am-ի ընթերցողների կարծիքով՝ ամենից գեղեցիկը Սիրուշոյի՝ “Alexander McQueen”  բրենդի սպիտակ զգեստն է: Երգչուհին առաջատարն է՝ 1989 ձայնով:
Քվեարկության արդյունքները

 Գոհար Գասպարյանի զգեստը հավանել եւ դրա օգտին քվեարկել է 1266 մարդ: 756 հոգի, հավանաբար, կհագներ Էմմիի՝ մրցանակաբաշխության համար կարված զգեստը: Սիրուշոյի փիրուզագույն զգեստի օգտին, որով երգչուհին ելույթ ունեցավ, քվեարկել է 704 ընթերցող, Իվետա Մուկուչյանի հանդերձանքը հավանել է 268 հոգի:

245 ձայնով վեցերորդ հորիզոնականում է Լուիզա Ներսիսյանը: Դերասանուհուն հաջորդում է Նառան՝ 168 ձայնով, իսկ նվազագույն` 40 ձայնով վերջին  հորիզոնականում է հաղորդավարուհի Կարինան:

BRAVO.am
Լուսանկարները՝  BRAVO.am-ի
Թոփ լուսանկարը՝ "Design Deluxe"-ի

 
 
Իվետա Մուկուչյանն ու սիրելին` Մարտուն Պողոսյանը

Իվետա Մուկուչյանն ու սիրելին` Մարտուն Պողոսյանը

 Կարինան

Կարինան

Սիրուշոն

Սիրուշոն

Գոհար Գասպարյանը

Գոհար Գասպարյանը

Նառան դստեր հետ

Նառան դստեր հետ

Էմմին

Էմմին

 Լուիզա Ներսիսյանը

Լուիզա Ներսիսյանը

Սիրուշոն

Սիրուշոն

Քվեարկության արդյունքները

Քվեարկության արդյունքները

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
14993 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: