×


Ալբերտ եւ Շարլեն Ուիթսթոք

Ալբերտ եւ Շարլեն Ուիթսթոք

Արքայական հերթական ամուսնությունը կայացավ :) Մոնակոյի արքայազն 53-ամյա Ալբերտ Երկրորդը եւ 33-ամյա օլիմպիական նախկին չեմպիոն, լողորդուհի Շարլեն Ուիթսթոքը այլեւս ամուսիններ են:): Հարսանյաց արարողությունն,  այնուամենայնիվ, կայացավ, չնայած խոսակցություններին, որ Մոնակոյի արքայազնը անօրինական երեք զավակ ունի եւ անձնական կյանքում բազմաթիվ սկանդալների հեղինակ է: Ի դեպ, Ալբերտը պաշտոնապես ճանաչել է երկու զավակի հայրությունը: Albert and Sharlen Զույգի ամուսնության քաղաքացիական արարողությունը հուլիսի 1-ին էր, իսկ արդեն հուլիսի 2-ին կատարվեց պսակադրությունը: Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Մոնակոյի արքայական դղյակում: Ալբերտ Երկրորդի եւ Շարլեն Ուիթսթոքի հարսանիքին ներկա էին ճանաչված բազմաթիվ մարդիկ եւ արքայական մոտ 40 ընտանիքի ներկայացուցիչներ. մի խոսքով, մոտավորապես 3000 հյուր: Պաշտոնական արարողությունից հետո նորապսակները շրջել են Մոնակոյի փողոցներով` ընդունելով քաղաքացիների եւ հազարավոր զբոսաշրջիկների շնորհավորանքները, ովքեր հատուկ այս առիթի համար էլ ժամանել էին: Միջոցառումներից հետո հարսանեկան խնջույքը տեղի ունեցավ “Opera Garnier”-ում` շարունակվելով “Terraces” խաղատանը: Իսկ հետո նորապսակները հեռացան` վայելելու մեղրամիսը հարսի հայրենիքում` Հարավային Աֆրիկայում: Albert and Sharlen Հիշեցնենք, զույգը հանդիպել է 2000 թվականին` սպորտային միջոցառումներից մեկի ընթացքում, սակայն նրանց սիրավեպը սկսվել է 2005 թվականին: Մի առիթով Շարլենը նշել է, որ իր ոտքերը սկսել են դողալ, երբ առաջին անգամ հանդիպել է Ալբերտին ու հասկացել, որ նա է այն միակը:): Արդեն չորս տարի է` Շարլենն ապրում էր Մոնակոյի դղյակին կից բնակարանում: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.cbsnews.com, www, spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին