26 Հոկտեմբեր 11
Ալլա Լեւոնյան
 
 
0
“Մի´ գրեք այս մասին”

Ալլա Լեւոնյանն, ով այլեւս վաստակավոր արտիստ է, անչափ ուրախ է այս կոչումը ստանալու համար: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հետեւյալն է ասել. “Եթե չեք ուզում, մի գրեք այդ մասին, բայց ինձ համար շատ ուրախալի նորություն էր”:

Alla Levonyan
Ալլա Լեւոնյանը


Մեր այն հարցին, թե վաստակավոր արտիստի կոչումն իրեն ինչ առավելություններ ու արտոնություններ է տվել, Ալլա Լեւոնյանը պատասխանել է. “Արտոնություններ ամենեւին չեմ զգում: Պարտավորվածություն եմ զգում, ներքին ուրախություն: Երբեւիցե չէի մտածել, որ մրցանակը կարող է կարեւոր լինել, բայց վաստակավորի կոչումը թույլ տվեց ինձ պետության կողմից հարգված զգալ: Մարդկանց սերն է ամենակարեւորը, իսկ պետությունը գնահատեց 18 տարվա իմ բեմական գործունեությունը”:

Դեկտեմբերի 4-ին երգչուհին մասնակցելու է Լոս-Անջելեսում կայանալիք հոբելյանական համերգի, որը նվիրված է Ռուբեն Մաթեւոսյանի 70-ամյակին. “Հրավերը ստացել եմ Ամերիկայից, պետք է զուգերգ կատարեմ պարոն Մաթեւոսյանի հետ, նաեւ առանձին երգով եմ ելույթ ունենալու”:

Alla Levonyan
"Պետությունը գնահատեց 18 տարվա իմ բեմական գործունեությունը".Ալլա Լեւոնյան


Այդ ուղեւորությունից հետո կրկին դեկտեմբեր ամսին Ալլան մեկնելու է Սիրիա` Դամասկոս, այս անգամ` մենահամերգով. “Հնարավոր է` մինչեւ տարեվերջ Հալեպում ու Բեյրութում էլ ելույթներ ունենամ”:

Երգչուհու խոսքերով`  իր ելույթներն ու համերգներն ավելի շատ պահանջարկ ունեն արտերկրում, քան Հայաստանում. “Այնպես է ստացվում, որ դրսի հայերի համար եմ ավելի շատ երգում: Այս տարվա ընթացքում արդեն երգել եմ հայաշատ մի քանի երկրում` Գերմանիայում, Իրանում, օրերս էլ վերադարձել ենք Կանադայից՝ Մոնրեալից”:

Ալլա Լեւոնյանը նշել է`  ավելի շատ զբաղված է համերգային գործունեությամբ, քան տեսահոլովակներ նկարահանելով. “Նկարում եմ այն ժամանակ, երբ զգում եմ`  երգին անհրաժեշտ է: Հենց այդպես եղավ  “Իմ մայրիկ” երգի դեպքում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ալլա Լեւոնյանի անձնական արխիվից


 
 
“Դրսի հայերի համար եմ ավելի շատ երգում”.Ալլա Լեւոնյան

“Դրսի հայերի համար եմ ավելի շատ երգում”.Ալլա Լեւոնյան

Դեկտեմբերին Ալլա Լեւոնյանը մենահամերգ է տալու Դամասկոսում

Դեկտեմբերին Ալլա Լեւոնյանը մենահամերգ է տալու Դամասկոսում

Ալլա Լեւոնյանը

Ալլա Լեւոնյանը

“Պետությունը գնահատեց 18 տարվա իմ բեմական գործունեությունը”. Ալլա Լեւոնյան

“Պետությունը գնահատեց 18 տարվա իմ բեմական գործունեությունը”. Ալլա Լեւոնյան

Երգչուհի Ալլա Լեւոնյանը

Երգչուհի Ալլա Լեւոնյանը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
8025 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: