×


Անահիտ Սիմոնյան

Անահիտ Սիմոնյան

“Նախընտրում եմ` որդիս պաշտոն, բիզնեսներ ունենա” Անահիտ Սիմոնյանը մայիսի 18-ին Հայկոյին որդի պարգեւեց: Երգիչը տեսավ, խենթացավ որդու համար ու տպավորություններով կիսվեց BRAVO.am-ի հետ: Նորածնի մայրն էլ օրեր անց շեշտեց` Արմանի ծննդով իր կյանքը փոխվել է, իսկ Հայկոն շատ հոգատար հայրիկ է:):

Անահիտ Սիմոնյան. “Նախընտրում եմ` որդիս պաշտոն, բիզնեսներ ունենա”

 Զույգին անսահման երջանկացնող առաջնեկն արդեն երկու ամսական է: “Որդիս օր օրի փոխվում է. նմանվել է ինձ եւ հայրիկիս: Մայրիկիս ու քրոջս պես բաց կանաչ գույնի աչքեր ունի, մազերն էլ շեկ են:)”,- ասաց Անահիտ Սիմոնյանը: Արմանը մայրիկին, երգչուհու խոսքերով, ընդհանրապես չի չարչարում. “Շատ խելոք երեխա է մեծանում եւ սկսել է ամբողջ գիշեր քնել, երեք ժամը մեկ էլ ուտում է:): Մայրիկս ինձ շատ է օգնում. նրա մոտ խելոք մնում է, այնպես որ, կարողանում եմ իմ այլ գործերով էլ զբաղվել”:

Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանին որդին` Արմանը

Անահիտ Սիմոնյանը նշեց` որդին հոր գրկում մնում է մինչեւ լաց լինելը. “Հայկոյի սիրտը չի դիմանում, տղայիս ինձ է տալիս:)”: Անի Ավդալյանի գեղեցկության սրահն էլ այն վայրն է, որտեղ Արմանին առաջին անգամ հյուրընկալել են մինչեւ քառասունքից դուրս գալը, բայց երեխայի մազերը դեռ չեն կտրել:). “Մազերը շատ քիչ են:): Մի քիչ երկարեն, կուզեմ` սիրուն սանրվածք ունենա”: Բալիկի ոճով զբաղվում է ու զբաղվելու է Անահիտը. “Չեմ ցանկանում, որ բրենդամոլ երեխա մեծանա, դա չէ կարեւորը. շատ ուրիշ արժեքներ կան: Բայց, օրինակ, Անի Ավդալյանը նրան “Cavalli” բրենդի կոստյում է նվիրել, որ շատ է սազում:)”:

Արմանը մայրիկին, երգչուհու խոսքերով, ընդհանրապես չի չարչարում

Երգչուհու ռեպերտուարում, բնականաբար, օրորոցային երգերն են այս պահին գերակշռում ;): “Առհասարակ, երաժշտություն սիրում է, բայց չեմ ուզում, որ նա  երաժշտական ուղի բռնի այս կյանքում: Վերջնական որոշումն իրենը կլինի, բայց ես չեմ ցանկանում, որ որդիս երաժշտական ասպարեզ մտնի Հայաստանում: Նախընտրում եմ, որ պաշտոն, բիզնեսներ ունենա”,- BRAVO.am-ին ասաց Անահիտ Սիմոնյանը: Ի դեպ, երգչուհի Անահիտ Սիմոնյանն արդեն շոու-բիզնես է վերադարձել. նոր երգի վրա է աշխատում, որ մինչեւ օգոստոսի վերջ կներկայացնի. “Ռիչարդ Մադլենյանի հեղինակած “Hasta la Vista”-ն գործիքավորման փուլում է, պարային երգ է”: BRAVO.am-ի հարցին` Անահիտ Սիմոնյանը հիմա ավելի շատ տղային է խանդում, թե ամուսնուն` Հայկոյին, երգչուհին, մի քիչ մտածելով, կատակով պատասխանեց. “Տղայիս:)”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին