“Անբարոյական որեւէ բան ես չեմ անում”
Ծնողներս արգելեցին ամուսնանալ, երբ 17 տարեկան էի: Շատ, իսկապես, շատ էի ուզում ամուսնանալ, սիրելիս նույնպես:
Ռալֆ եւ Մեգի. այսպես էինք անվանելու մեր երեխաներին` “Поющие в терновнике” գրքի հերոսների անուններով: Երկուսս էլ շատ էինք սիրում այդ գործն ու երազում էինք երեխաներ ունենալ:
Հիմա եմ հասկանում` ճիշտ են վարվել ծնողներս… Բայց միգուցե սխա՞լ էին, չէ, չեմ կարողանում հասկանալ:
Չստացվեց նաեւ այս անգամ, թեեւ լիովին պատրաստ էի, որ պետք է գա ամուսնության պահը:
Միակիս արդեն չեմ փնտրում, ճիշտն ասած:
Չեմ ունենալու ընտանիք, անգամ այս մասին եմ մտածում… Իհարկե, դա էլ է ցավալի…
Կանցնի, երեւի: Այս շրջանն էլ կանցնի:
Որոշել եմ` հիմա կնվիրվեմ աշխատանքիս, իմ գործով կապրեմ:
Մեր հարաբերությունները եթե չընդհատեի…. Չեմ կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեին:
Անբարոյական որեւէ բան ես չեմ անում իմ աշխատանքի շրջանակներում:
Եվ կողքինս պետք է հասկանա, որ արդեն 15 տարի է` սա իմ աշխատանքն է, որ պահում է ինձ, որով պահում եմ ընտանիքս: Երեւի թե չեն պատկերացնում….
Շատ ուրախ եմ քրոջս` Անուշի, եւ իր ամուսնու` Աշոտի համար: Այնքան համահունչ զույգ են, որ կարողացան միմյանց հասկանալ եւ դառնալ մեկ:
Երազում եմ, որ իմ կեսն էլ այնպիսին լինի, ինչպիսին ես եմ: Քույրս ու իր ամուսինը բոլոր հարցերի շուրջ հիմնականում համակարծիք են, միմյանց խորհուրդները լսում են… Նրանք ինձնից վեց տարով փոքր են:
Համերաշխություն է պետք:
Ինձ պես խենթ թող լինի կինս…
Ուզում եմ լրացնի ինձ եւ կիսի այն ամենն, ինչ ունեմ:
Չեմ փորձի փոխել նրան, որովհետեւ դա անհնար է:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: