×


Արամե

Արամե

Երգչի միակ սիրելին ու սիրո պատմությունը Արամեի երկրպագուհիներ, ձեր սիրելին շուտով կներկայացնի իր միակ սիրելիին:): Երգիչը գալիք ամսին տեսահոլովակի պրեմիերա է ունենալու` նկարահանված “Իմ միակ սիրելի” երգի հիման վրա: Arame Երգի խոսքերի հեղինակը Մերուժան Տեր-Գուլանյանն է, երաժշտությունը գրել է Կարինե Խառատյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: “Անձնական կյանքիս կամ հոգեվիճակիս հետ այս երգը կապ չունի, այն վաղուց է եղել իմ երգացանկում, ուղղակի վերջերս ենք տեսահոլովակ նկարահանել: Լիրիկական երգ է, իմաստուն սիրո պատմություն: Տեսահոլովակում ես եմ հանդես գալիս որպես գլխավոր դերակատար”,- BRAVO.am-ին հայտնեց Արամեն:  “Իմ միակ սիրելի” Տեսահոլովակում երգչից բացի այլ հերոսներ էլ կան, որոնց կարող եք  տեսնել լուսանկարներում ;): “Արամեն պատմում է մեծ սիրո պատմություն: Սա նոր քայլ է երգչի ստեղծագործական կյանքում, որտեղ ցույց է տալիս դերասանական գեղեցիկ խաղ, ասում, որ պետք չէ ամաչել մարդկանց ճիշտ սիրելուց, կնոջը կարելի է սիրել մինչ կյանքի վերջ”,-հավելեց ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, ով համոզված է`տեսահոլովակը հետք կթողնի յուրաքանչյուրի սրտում.“Երգչին այս տեսահոլովակից հետո երկրպագելու են անգամ 70 տարեկան, կյանք ապրած, սիրել կարողացող մարդիկ ”: “Իմ միակ սիրելի” երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է, շնորհանդես-պրեմիերան կկայանա սեպտեմբերին, իսկ հոկտեմբերի վերջին երգիչը պատրաստվում է նոր ձայնասկավառակ ներկայացնել իր երկրպագուներին ու մեծ մենահամերգ ունենալ Երեւանում` միանգամայն նոր ծրագրով: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Մհեր Հովվյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին