×


Արամ MP3

Արամ MP3

Հումորիստ-երգիչը հայր է դարձել:) Արամ MP3-ն  այլեւս հայկական շոու-բիզնեսի երիտասարդ հայրիկների շարքում է:): Երեկ` հունիսի 24-ին, լույս աշխարհ է եկել հումորիստ-երգչի առաջնեկը: Աննա Մարգարյանը Արամին որդի է պարգեւել: Աննա Մարգարյանն Արամին որդի է պարգեւել “Վիտամին” ակումբի անդամ Արամ MP3-ի  ոչ պակաս վիտամինային ընկերը` երաժիշտ, հումորիստ, հաղորդավար  Գարիկ Պապոյանը BRAVO.am-ին փոխանցեց, որ զույգը դեռ չի որոշել նորածնի անունը:): Ինչպե՞ս է իրեն զգում Արամը հայրիկի կարգավիճակում, վերջապես զույգն ինչպե՞ս  կանվանի իր որդուն, BRAVO.am-ը կպատմի առաջիկայում: Զույգը դեռ չի որոշել նորածնի անունը:) Հիշեցնենք, որ Արամ MP3-ն ու Աննան ամուսնացել են 2008 թվականին: BRAVO.am-ը շնորհավորում է զույգին. շատ-շատ սիրեք ձեր բալիկին:): BRAVO.am Լուսանկարը` Արամ MP3-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին