×


Արեւիկ Ալավերդյան

Արեւիկ Ալավերդյան

“Հենց 2010-ին սիրեցի” Արեւիկ Ալավերդյանի համար այս Նոր տարին մի քանի օր ուշ սկսվեց:). “Ամանորից շատ սպասում էի այն օրվան, երբ սիրելիս կժամաներ Հայաստան, որ միասին անցկացնենք տոները: Ինձ համար Նոր տարին սկսվեց իր ժամանած օրը, չնայած շատ լավ եմ դիմավորել ընտանիքիս հետ”: Arevik Alaverdyan Նվերների առումով Հայկը, իհարկե, երգչուհու համար Ձմեռ պապի դերում եղավ:):  Արեւիկը նշում է` նրան դիմավորելու համար օդանավակայան է գնացել: “2010-ի ամենակարեւոր իրադարձությունը անձնական կյանքիս հետ կապված փոփոխությունն է: Ինչո՞ւ եմ ասում ամենակարեւոր: Որովհետեւ գործնական աշխատանքներ էլ են եղել. օրինակ, մայիսի 2-ին իմ առաջին ռոք-մենահամերգը կայացավ` բենդի նվագակցությամբ ու կենդանի հնչողությամբ: Այն ինձ համար շատ կարեւոր քայլ էր, բայց ամենակարեւորը անձնական կյանքումս փոփոխությունն եմ համարում. հենց 2010-ին սիրեցի”,- նախորդ տարին ամփոփեց Արեւիկ Ալավերդյանը: Ի դեպ, երգչուհին քրոջ` Անուշիկի պես նշեց նաեւ իր առաջին անգամ ինքնաթիռ նստելը:): Arevik Alaverdyan “Ավելի լավ չի լինում” “Նրա հետ մի քանի տարի առաջ եմ ծանոթացել, երբ Հայաստան էր եկել, քանի որ այստեղից չէ: Միշտ կապի մեջ ենք եղել, ժամանակի ընթացքում էլ հասկացանք, որ միմյանց նկատմամբ անտարբեր չենք, եւ գեղեցիկ զգացմունք ծնվեց”,- պատմեց Արեւիկն ու հավելեց. “ Այդ ժամանակ արդեն նկարահանել էի առաջին տեսահոլովակս եւ պատրաստվում էի համերգիս: Ավելի է ոգեւորում, որ լավ աշխատեմ: Ուրախ եմ դրա համար”: “Մեր սերը հենց այնպիսին է, ինչպիսին երազել եմ, որ լինի: Միշտ ասում եմ` չեմ ուզում ավելի լավը լինի, որովհետեւ ավելի լավ չի լինում:): Ջերմ խոսքեր շռայլողը հաստատ նա է: Չէ, ես սառը մարդ չեմ, ուղղակի իրեն չեմ հասնի:)”,- նշեց երգչուհին. “ Ինձ ժամանակը միշտ քիչ է թվում, երբ կողքին եմ:  Աշխատում ենք վայելել մեզ տրված ժամանակը”: Arevik Alaverdyan “Վաայ, այնքան շատ ակնկալիքներ ունեմ 2011-ից: Պլաններս շատ-շատ են: Նախ` պատրաստվում եմ երկրորդ տեսահոլովակս նկարահանել, ձայնասկավառակի հետ կապված աշխատանքներ կտարվեն եւ անձնական կյանքումս եւս փոփոխություն կլինի: Այդ օրվան էլ եմ շատ սպասում: Ուզում եմ թե գործնական, թե անձնական հարցերում 2011-ը շատ հաջողակ տարի լինի ինձ համար: Կարծում եմ` հենց այդպես էլ կլինի: Գործնական ասպարեզում երկար դադար տվեցի, պետք է լավ աշխատեմ նորությունների համար”, - ասաց նա: Bravo.am-ի հարցին` արդյոք երգչուհին պատրաստվո՞ւմ է Փարիզում ապրել, Արեւիկ Ալավերդյանը պատասխանեց. “Այս տարի ամուսնություն չի լինի, իսկ կապրեմ այնտեղ, որտեղ կլինի ընտրյալս”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին