“Արամեին առաջարկը ես եմ արել”
Արմինկան ու Արամեն շուտով կներկայացնեն իրենց զուգերգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Գուսան Շերամի “Զով գիշեր” երգի հիման վրա: Ռեժիսորը Արեն Բայադյանն է, գաղափարը` Արմինկայինը:
“Արամեի հետ իմ առաջին համագործակցությունն է, առաջարկն ես եմ արել. ժանրային առումով ինքն էր համապատասխանում”,- BRAVO.am-ին ասել է Արմինկան, ով պատրաստվում է թողարկել ժողովրդական ոճում իր առաջին ձայնասկավառակը:
Փոփ ժանրում ներկայացող երգչուհու համար անսպասելի է եղել ավագ սերնդի արձագանքն իր` ժողովրդական ոճում հանդես գալուն. “Մինչեւ հիմա չեն դադարում փոխանցել գովասանքի խոսքեր, ողջունում են ու նոր երգեր սպասում, ինչի համար շատ ուրախ եմ: Երբ ավագ սերունդ է գովասանքի խոսքեր ասում, ինձ ուժ է տալիս, որ էլի նոր բաներ անեմ”:
Տեսահոլովակում սյուժետային գիծ չկա, նկարահանումների մեծ մասը կատարվել են Օպերայի շենքում, կադրում երեւալու են միայն Արմինկան եւ Արամեն:
“Ուրախ եմ իմ եւ Արմինկայի համագործակցության համար, կարծում եմ` լավ է ստացվել, հանդիսատեսը շուտով կտա իր գնահատականը”,- BRAVO.am-ին ասել է Արամեն:
Տեսահոլովակի պրեմիրերայի հետ մեկտեղ Արմինկան պատրաստվում է իր ձայնասկավառակի շնորհանդեսին, որ տեղի կունենա Հայաստանում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Bravo.am-ի, Արմինկայի եւ Արամեի անձնական արխիվներից


×
17,826






