12 Մարտ 11
Բա իմացա՞ր
Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը
Ի՞նչ են խոսում. Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը սպասում են իրենց առաջնեկին:
Իրականում. լուրը միանգամայն համապատասխանում է իրականությանը: Դեռեւս անցած տարվա հուլիսին ընտանիք կազմած հայտնի զույգն այս տարվա ամռանն էլ կվայելի կարեւոր իրադարձության պտուղները. լույս աշխարհ կգա նրանց առաջնեկը: Չնայած Անահիտն ու Հայկոն արդեն պարզել են, որ որդի են ունենալու, սակայն դեռ չեն որոշել, թե ինչ անունով են կնքելու փոքրիկին: Ինչպես երեւում է` երգչուհին իրեն լավ է զգում եւ շարունակում է ուղեկցել Հայկոյին տարբեր միջոցառումների ժամանակ: Դա հաստատեցին նաեւ Հայկոյի եւ Անահիտի` շոու-բիզնեսի ընկերներից շատերը: Նրանք պատմեցին, որ Անահիտը շատ է լավացել, պայծառացել եւ աչքերն ավելի են փայլում: Ըստ նրանց` նկատելի է, որ ավելի զգույշ ու զգոն է դարձել սննդի, խմիչքի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Հայկոյին, ընկերների խոսքերով, մշտապես ուշադիր ու կնոջ հանդեպ հոգատար երգչի հոգատարությունն էլ ավելի է կրկնապատկվել: Ընկերներն ասում են նաեւ, որ տարբեր առիթներով եւ Հայկոն, եւ Անահիտն ասել են, որ կցանկանային առաջնեկն աղջիկ լիներ` չնայած որդի ունենալու լուրն էլ շատ է ուրախացրել նրանց:
Հ.Գ. Նշենք նաեւ, որ այս տարի բարի արագիլը հայտնիներից կայցելի նաեւ Արամ MP3-ի ընտանիքին. նա եւս հայր է դառնալու, սակայն դեռ զգուշանում է եւ չի ցանկանում հրապարակել առաջնեկի սեռն ու այլ մանրամասներ:
Ի՞նչ են խոսում. երգիչ Էռնեստը սկանդալային թեմատիկայով տեսահոլովակ է նկարահանել:
Իրականում. տեղեկացնենք, որ երգիչը պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել “Որն է քո սեռը” երգի հիման վրա: Այս մասին խոսեցինք երգչի հետ, ով միանգամից հերքեց սկանդալ բարձրացնելու մասին խոսակցությունները: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չկա, որ արդեն մեկ տարի է` որեւէ տեսահոլովակ չի թողարկել, բայց հետաքրքրության պակաս չի զգում: “Ես ոչ թե սկանդալ առաջացնելու կարիք ունեմ, այլ ինքնարտահայտվելու”,- շեշտեց Էռնեստը: “Որն է քո սեռը” երգի հեղինակը հենց Էռնեստն է: Նրա փոխանցմամբ` երգը գրելու միտքն առաջացել է, քանի որ վերջին շրջանում ավելացել է տրանսսեքսուալների թիվը, ովքեր չեն կողմնորոշվում, թե ով են, մյուս կողմից էլ` նրանց ճնշում է հասարակությունը:

“Երգն այն մարդկանց մասին է, ովքեր արտահայտվելու կարիք ունեն, ունեն բարդույթներ եւ ուզում են դրանք հաղթահարել, իսկ “Որն է քո սեռը” ուժ կտա նրանց”,- համոզված է երգիչը: Ըստ նրա` այս դեպքում ասելիքը նաեւ այն մարդկանց է ուղղված, ովքեր “չեն հարմարվում սեփական կառուցվածքին եւ ֆիզիկական կերպարին”: Ինչ վերաբերում է չհասկացված լինելուն` Էռնեստը նման մտավախություն չունի եւ կարծում է, որ մեր հասարակությունը կհասկանա ու կընկալի երգը:
Ի՞նչ են խոսում. երգիչ Դավիթ Մինասյանն ամուսնացել է:
Իրականում. լուրը համապատասխանում է իրականությանը: Փետրվարի 14-ին Լոս-Անջելեսում Դավիթ Մինասյանն ու Նարինե Սարկիսյանը, ամերիկյան ավանդույթների համաձայն, օրինականացրին իրենց հարաբերությունները: Դավիթն ու Նարինեն միմյանց ճանաչում են արդեն երեք տարի: Դավթի կինը` Նարինեն, մասնագիտությամբ պարուհի է եւ պարուսույց: Պարզվում է` Նարինեի ու Դավթի ծնողները մանկության ընկերներ են, երբ տարիներ անց տարբեր երկրներ են մեկնել բնակվելու, կապը խզվել է: Երեք տարի առաջ Դավիթը ԱՄՆ-ի “King” մշակութային կենտրոնի տնօրինությունից հրավեր է ստանում մասնակցել հայկական “Ոսկե աստղ” մրցանակաբաշխությանը: Եվ, քանի որ Նարինեի ծնողները համագործակցում են “King” մշակութային հաստատության հետ, Դավթի մայրը, ով տղային էր ուղեկցում, պատահաբար գտնում է հին ընկերներին: Այդպես էլ սկսվում է Դավթի եւ Նարինեի ընկերությունը:

Երգիչն ասաց, որ ԶԱԳՍ-ով ամուսնանալու գաղափարը շատ պատահական է առաջացել: “Մի օր առավոտյան արթնացա եւ Նարինեին ասացի` գնանք ԶԱԳՍ, օր նշանակենք ու ամուսնանանք: Այդպես էլ արեցինք: ԶԱԳՍ-ում մեզ ասացին, որ կամ փետրվարի 14-ին պետք է ամուսնանանք, կամ մեկ շաբաթ անց, մենք էլ ընտրեցինք փետրվարի 14-ը` չհիշելով անգամ, որ այն Սուրբ Վալենտինի օրն է”,- պատմեց Դավիթը: Երգչի ամուսնության միակ վկան ընկերներից երգիչ Սերգեյ Գրիգորյանն էր, ով այդ ընթացքում նույնպես ԱՄՆ-ում էր: Սակայն տեղեկացնենք, որ հարսանյաց հանդես դեռ տեղի չի ունեցել, բայց զույգը մտածում է այդ մասին` դժվարանալով ստույգ ասել, թե երբ այն կլինի, քանի որ ընկերներ ու բարեկամներ ունեն եւ Մոսկվայում, եւ Երեւանում, եւ Լոս-Անջելեսում: Երգիչը միաժամանակ հավելեց, որ խնջույք անպայման կկազմակերպվի Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Զույգը դեռ հստակ չգիտի` կվերադառնա՞ Հայաստան, թե՞ ոչ, եւ որտե՞ղ կբնակվեն պսակադրությունից հետո: Իսկ ահա ամուսնու երկրպագուներին ու ճանաչվածությանը Նարինեն խելամտորեն է վերաբերվում: “Ինձ շատ հաճելի է, որ Դավիթն ունի երկրպագուներ, եւ նրա աշխատանքը սիրվում է”,- ասաց Նարինեն:
Այս եւ այլ լուրեր կարդացեք “Ե՞ս Yes” ամսագրի մարտյան համարում
Լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի եւ Bravo.am-ի

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն սպասում են իրենց առաջնեկին

Երգիչ Էռնեստը

Նարինե Սարկիսյանն ու Դավիթ Մինասյանը

Գնահատեք նյութը
9585 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: