×


Բրյուսովական տոն

Բրյուսովական տոն

Բուհը նշեց 75-ամյակը:) Օտար լեզուների տիրապետող բազմաթիվ կադրեր տված Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը նոյեմբերի 16-ին նշեց 75-ամյակը: “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացած հոբելյանական երեկոյին ներկա էին, բնականաբար, բրյուսովականները, պրոֆեսորադասախոսական կազմը, արտասահմանյան բուհերի ռեկտորներ եւ շատ այլ հյուրեր: ԵՊԼՀ-ն նշեց իր 75-ամյակը Համերգային ծրագիրը բացեց Սարգիս Նաջարյանը, ով իր բրենդային ձայնով ներկայացրեց ԵՊԼՀ-ի սկզբնավորման եւ կայացման պատմությունը: Հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը խնդրեցին հանդիսատեսին 75-ամյակին արժանի ծափողջույններով շնորհավորել բուհի տարեդարձը: Բրյուսովի շրջանավարտ, ներկայում` դասախոս Գոհար Գասպարյանը Ավետ Բարսեղյանին էլ “թույլ տվեց” մոտ երկու ժամ իրեն բրյուսովական համարել:): Gohar Gasparyan, Alla Levonyan & Avet Barseghyan “Հիսուն հազար շրջանավարտ է տվել համալսարանը: Նրանք ընտանիք, երեխաներ, բարեկամներ ունեն, այսինքն` սա մեր ամբողջ հանրապետության տոնն է. եթե հիսուն հազարը բազմապատկենք հարեւաններով, բարեկամներով, ծանոթներով, ինչպես նաեւ, հաշվի առնելով մեր բուհի յուրահատկությունը, փեսաներով եւ փեսացուներով, ապա երեք ու կես միլիոնը կանցնենք:)”,- իր ելույթում նշեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը ու պաշտոնական հայտարարություն արեց. “Այսօր պայմանագիր ենք ստորագրել եւս չորս առաջատար բուհերի հետ: Մեր համալսարանը դառնում է, չեմ վախենում այս բառից, համաշխարհային կրթական համակարգի մի մասնիկ: Իր ավանդն ունի թե մարդկության, թե մեր ժողովրդի զարգացման գործում”: “Շնորհավոր 75-ամյա հոբելյանդ, իմ շատ սիրելի համալսարան”,-տարբեր լեզուներով ասացին ուսանողները: Ավետ Բարսեղյանն էլ կատակեց. “Կոպիտ ասած` աղջիկները լեզվին են տալիս Բրյուսովում:)”: Avet Barseghyan & Levon Malkhasyan “Ախ, էրնեկ, էրնեկ ըլներ, իմ ուսանողական տարիքն ըլներ”,- իր հնչեցրած ստեղծագործության մոտիվներով երգեց ԵՊԼՀ-ի շրջանավարտ Աննա Խաչատրյանը: Ավետ Բարսեղյանը հետաքրքրվեց երգչուհուց` արդյոք լա՞վ ուսանող է եղել: Սուրեն Զոլյանը պատասխանեց հաղորդավարի հարցին. “Աննայի գեղեցկությունը հաշվի առնելով…. :)”: Մայա Մարգարյանն էլ էր եկել շնորհավորելու Բրյուսովի տարեդարձը. “Պարծանքով եմ նշում, որ ավարտել եմ այս համալսարանը: Մինչ օրս օգտագործում եմ իմ ստացած գիտելիքները”: Սոֆի Մխեյանը “ճանաչել” տվեց համալսարանը:). “Մենք ենք ապագան: Հավատում եմ ու ձեզ հետ միասին կերտում մեր ապագան”: Երգիչ Էրիկը վրացերենով ողջունեց, Մհերը` “Кто” երգով:): Ալլա Լեւոնյանը ուսանողուհիներին նվիրված “Մոկաց հարսներ”-ը կատարեց: Ի դեպ, Լեւոն Մալխասյանն էլ է ԵՊԼՀ-ի շրջանավարտներից: Անվանի ջազմենը նվագեց բուհին նվիրված երեկոյին: Maya Margaryan Հիշեցին նաեւ Վարդուհի Վարդանյանին, ով եւս բուհի շրջանավարտներից է եղել: “Հայաստան” երգը կատարեց երգչուհու աշակերտ եւ Բրյուսովի ուսանողուհի Հրաչուհի Խաչատրյանը: Բրյուսովականները եւս երգեցին ու պարեցին, նրանց շարքում` նաեւ Մարի Ավանեսյանը: “Ուզում եմ ասել, որ արդեն հասցրել եմ քեզ շատ սիրել, եւ հուսով եմ` դու էլ ինձ ես շատ սիրել”,- համալսարանին դիմեց երգչուհին: Նառա Շլեպչյանն էլ բոլորին բարի երեկո ասաց. “Այս պահին ուղղակի երջանիկ եմ. իմ լավագույն տարիները անցկացրել եմ այս ինստիտուտում, հրաշալի դասախոսներ եմ ունեցել, մոռանալն անհնար է: Ավարտել եմ Ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը եւ մինչ օրս ոչ միայն չեմ մոռացել, այլեւ խոսում եմ հայերեն:)”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին