×


Գայանե Խաչատուրյան

Գայանե Խաչատուրյան

Նկարչուհու աշխարհը` Երեւանում Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի դահլիճում օրերս հայտնի նկարչուհի Գայանե Խաչատուրյանի հիշատակին նվիրված ցուցահանդես էր` կազմակերպված Վրաստանի հայերի ազգային կոնգրեսի կողմից: Exibition Դահլիճը, կարծես, լիովին ներկայացնում էր նկարչուհու աշխարհը, քանի որ Գայանեի հեղինակային 15 կտավի հետ մեկտեղ ներկայացված էին հայ ինը լուսանկարչի կողմից արված աշխատանքները, որոնցում հենց Գայանեն էր պատկերված: Խորհրդավոր, մտածկոտ, տխուր, ժպտացող նկարչուհին “նայում էր” այցելուներին լուսանկարներից ու ցուցադրում իր բնավորությունն ու կերպարը: Այս նույն լուսանկարները ցուցադրվել են նաեւ 2010 թվականի նոյեմբերին Թբիլիսիում: Գայանե խաչատուրյանը 700 գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքի հեղինակ է: Նա ծնվել է Թբիլիսիում ու հենց այնտեղ էլ անցկացրել ողջ կյանքը: Նրա աշխատանքներով հիանում ու ոգեշնչվում էին Մարտիրոս Սարյանը, Բելլա Ախմադուլինան, Տոնինո Գուերան, Անդրեյ Տարկովսկին, Վլադիմիր Սպիվակովը, Մայա Պլեսեցկայան: Մեծն արվեստագետ Սերգեյ Փարաջանովը եւ Գայանեն ընկերներ էին: Փարաջանովը, խոսելով Գայանեի մասին, անվանել է նրան 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաիմաստալից նկարչուհին: Ի դեպ, նրանց համատեղ լուսանկարը եւս ներկայացված էր ցուցահանդեսին: Exibition Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ կտավներ Ներսես Մելիքյանի եւ Օշին Եղիազարյանցի մասնավոր հավաքածուներից: Գայանե Խաչատուրյանի աշխատանքները պահպանվում են Իտալիայում, Հոլանդիայում, Վրաստանում, Ֆրանսիայում, Իսրայելում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Հայաստանում գտնվող թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում: Նկարչուհին բազմիցս նշել է, որ ստեղծագործելու միակ միջավայրը իր համար Թբիլիսին էր: Մի առիթով նա գրել է. “Ես` Գայանե Խաչատուրյանս ծնվել եմ քաղաք Թբիլիսիում: Երբ ինձ մոտ եկավ գիտակցությունը, ես առաջին անգամ տեսա ինձ հայելու մեջ` խոշոր աչքերով եւ սեւ մազափնջով ... Եվ մինչ օրս ես ինձ զգում եմ մեծ, լայն գլխարկով թզուկ: Ես հանում եմ գլխարկս ամեն անգամ, երբ քայլում եմ քաղաքում, Քռի ափով, երբ մոտենում եմ Թբիլիսիի շարժվող լեռներին եւ խոնարհվում եմ նրա տաճարների առջեւ: Սա ինձ համար քաղաք չէ, սա ինձ համար թատրոն է, գեղանկարչության թատրոն: Իսկ գեղանկարչությունը անբաժանելի է ինձնից: Դա իմ մաշկն է, իմ կմախքը: Ես պարզապես չեմ կարող առանց վրձնի, առանց ներկապնակի, առանց ներկերի...”: Exibition Նկարչուհին վախճանվել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում 2009 թվականի մայիսի 1–ին 66 տարեկան հասակում եւ հանգչում է  Թբիլիսիի Խոջիվանքի` հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին