13 Դեկտեմբեր 10
Գեւորգ Էմին
 
 
0
Սիրահարների այգում տեղադրվել է բանաստեղծի արձանը

Սիրահարների այգու սերը, խաղաղությունն ու բարությունը կրկնապատկվել է: Այլեւս պուրակի անբաժան մասն է կազմում նա, ով ժամանակին զբոսնում ու ստեղծագործում էր նույն վայրում: Դեկտեմբերի 11-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի ունեցավ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Gevorg Emin
Սիրահարների այգում տեղադրվել է բանաստեղծի արձանը


Գեւորգ Էմինը դուրս է եկել գետից` տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին` խնձոր, եւ զրուցում է իր կատվի հետ: Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է: Քանդակագործը անվանի բանաստեղծին մանկուց է ծանոթ, արձանը կերտելիս ցանկացել է շեշտել Գեւորգ Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. “Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր: Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գեւորգ Էմինը ունիկալ սիամական կատու ուներ, որ արեւածաղկի սերմ էր կեղեւազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել”:

Perch Zeytuncyan
Բացման խոսքով հանդես եկավ Պերճ Զեյթունցյանը


Բանաստեղծի որդին` Արտաշես Էմինը, նշեց` քանդակը գերազանցել է իր ակնկալիքները. “Լրիվ վստահում էի քանդակագործին. իմ մանկության ընկերներից է` գրագետ մարդ, ով անձնական շփումներ է ունեցել հորս հետ եւ  նրա բանաստեղծությունները իսկապես կարդացել է: Ես ավելի վատն էի պատկերացնում, ճիշտն ասած:)”,- ասաց նա ու հավելեց. “Հուսով եմ` ժողովուրդն էլ կհավանի: Երեխաներն արդեն կատվի հետ են խաղում: Հայրս բարի էր, անկաշառ, ուղղախոս եւ մեծ երեւակայության տեր: Այդ բոլոր հատկությունները, ինձ թվում է, արտացոլված են, լեզուս չի պտտվում ասել, անկենդան բրոնզի մեջ, որովհետեւ տվյալ դեպքում կենդանի բրոնզ է:)”:

Artashes Emin
Բանաստեղծի որդին` Արտաշես Էմինը


Գեւորգ Էմինի կինը` Արմենուհին, երջանիկ է, որ ամուսինն արդեն արձանի տեսքով կրկին Սիրահարների այգում է. “Այս այգին Էմինի համար նորություն չէ. կյանքի վերջին 42 տարիներին, երբ ապրում էր կոմպոզիտորների միության շենքում, այստեղ սիրում էր հանգստանալ, հանդիպում էր ընկերներին: Մենք այստեղ մեծացրինք մեր որդուն` Արտաշեսին, մեր թոռներին: Մոտակա շենքերի մարդիկ հավաքվում էին, նստարանները դնում իրար կողք ու զրուցում եղած, չեղածի մասին: Էմինը պատասխանում էր կյանքի, գրականության վերաբերյալ նրանց հարցերին: Այս արձանը, ինձ թվում է, կներձուլվի այգու մթնոլորտին, ինչպես ինքը` Էմինը, կազմում էր այգին սիրող մարդկանց մասը”:

Հուշարձանի բացում
Կայացավ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը


Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վարդան Պետրոսյանը, Վահրամ Սահակյանը,
Ֆորշը, մշակութային եւ հասարակական շատ այլ գործիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Պերճ Զեյթունցյանը: “Հիշողությունը բարոյական կատեգորիա է: Եվ եթե մենք այսօր հիշում ենք մեր մեծերին, տվյալ դեպքում` Գեւորգ Էմինին, նշանակում է` երբեմն ապրում ենք բարոյական չափանիշներով: Գեւորգ Էմինը արտակարգ բանաստեղծ էր: Թող այս կիսանդրին օգնի մեզ, որ մշտապես հիշենք հայ ականավոր բանաստեղծին”,- ասաց գրող, հրապարակախոսը:

Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը պոետի ստեղծագործություններից մեկը ասմունքեց: Հենց Գեւորգ Էմինի կատարմամբ “Մենք” շարքից բանաստեղծությունների ձայնագրություններ հնչեցին: Ելույթ ունեցան նաեւ բանաստեղծի անվան դպրոցի սաները:

forsh & Christ Manaryan
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Ֆորշն ու Քրիստ Մանարյանը


Ֆորշը այն մարդկանցից է, ով պատիվ է ունեցել ծանոթ լինել ու շփվել Գեւորգ Էմինի հետ. “Հրաշալի մարդ էր, ամեն մի խոսքը լսելը` հաճույք: Քանդակն էլ շատ հավանեցի. Երեւանին համահունչ է, քաղաքի հարմոնիայի մեջ”:

Ծնունդով Աշտարակից Գեւորգ Էմինը մահացել է 1998-ին Երեւանում: Երկու անգամ արժանացել է գրականության ասպարեզում ԽՍՀՄ պետական մրցանակի: Ամբողջ կյանքում որեւէ պաշտոն չի զբաղեցրել, պատգամավոր չի եղել: Ստեղծագործությունները թարգմանվել եւ հրատարակվել են երեք տասնյակ լեզուներով: Անվանի բանաստեղծը դրվատանքի խոսքերի է արժանացել Լուի Արագոնի, Բորիս Պաստեռնակի, Ջոն Ապդայկի կողմից: Որպես բանաստեղծ ձեւավորվել է երեք գործոնների ազդեցությամբ` Պոլիտեխնիկում ստացած ինժեներական կրթություն, աշխատանք Մատենադարանում եւ անմիջական շփում Եղիշե Չարենցի հետ:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Սիրահարների այգում տեղադրվել է բանաստեղծի արձանը

Սիրահարների այգում տեղադրվել է բանաստեղծի արձանը

Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողության փոքրիկ այցելուն

Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողության փոքրիկ այցելուն

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

Բացման խոսքով հանդես եկավ Պերճ Զեյթունցյանը

Բացման խոսքով հանդես եկավ Պերճ Զեյթունցյանը

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Ֆորշն ու Քրիստ Մանարյանը

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Ֆորշն ու Քրիստ Մանարյանը

Գեւորգ Էմինի ունիկալ սիամական կատվի հուշարձանը

Գեւորգ Էմինի ունիկալ սիամական կատվի հուշարձանը

Կայացավ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կայացավ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Սիրահարների այգում տեղադրվել է բանաստեղծի արձանը

Սիրահարների այգում տեղադրվել է բանաստեղծի արձանը

Բանաստեղծի որդին` Արտաշես Էմինը

Բանաստեղծի որդին` Արտաշես Էմինը

Քանդակի հեղինակ մոսկվաբնակ Աշոտ Արամյանը

Քանդակի հեղինակ մոսկվաբնակ Աշոտ Արամյանը

Կայացավ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կայացավ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Պերճ Զեյթունցյանն ու Գեւորգ Էմինի կինը` Արմենուհին

Պերճ Զեյթունցյանն ու Գեւորգ Էմինի կինը` Արմենուհին

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
19886 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: