×


ԳՈՀԱՐ

ԳՈՀԱՐ

Աստղերի հետ ու 3D անիմացիայով ուղեկցվող համերգը սիրվեց:) Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը Երեւանի Ազատության հրապարակում “գոհարափայլ” տոնեցին:): ԳՈՀԱՐ համույթի` Հայաստանի էստրադային երգիչ-երգչուհիների հետ համերգը կայացավ բավական հաջող եւ լավ կազմակերպված: Կենդանի հնչողությամբ համերգը լուսային եւ գունային գեղեցիկ էֆեկտներով  էր ուղեկցվում, հանդիսատեսին տպավորել էր Օպերայի շինության ճակատային հատվածում ցուցադրվող 3D անիմացիան, որ ներկայացրեց Հայաստանի պատմությունը` Նոյյան տապան, Արարատ լեռ, հայոց այբուբեն, Կիլիկիա… KOHAR ԳՈՀԱՐ-ը համերգը Արամ Խաչատրյանի վալսով բացեց: Հայկական շոու-բիզնեսի “աստղերը”  սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի հետ ներկայացրին իրենց սիրված երգերը: Պարային կատարումներով էր ներկայանում ԳՈՀԱՐ պարային անսամբլը: “Եթե դու կաս” գեղեցիկ ռոմանսով առաջինը ներկաներին ողջունեց Հայկոն: Երգիչը շնորհակալություն հայտնեց ԳՈՀԱՐ-ին` Երեւանին տոն պարգեւելու համար: “Իմ անուշ հայրենիք” եւ “Բարի արագիլ” երգերով հանդես եկավ Շուշան Պետրոսյանը: Երկուական երգ երգեցին նաեւ Արամեն, Արսեն Սաֆարյանը, Լեյլա Սարիբեկյանը, ոճային հագնված Անդրեն, Նունե Եսայանը: BRAVO Ինգա, Անուշ Արշակյաններին` լավ ելույթի համար, Ռոլանդ Reincarnation-ի “Էլի լավ ա”-ն էլ ավել աշխուժացրեց մթնոլորտը:): “Երեւանս” երգեց Թաթան, “ճանապարհ” ստեղծագործությունը ներկայացնելուց հետո էլ ցանկացավ, որ “ճանապարհները հայերին շուտ-շուտ Հայաստան բերեն”: Կիպրոսում ծնված դիրիժոր Սեպուհ Աբգարյանի ղեկավարած ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբն ու  երգչախումբը հնչեցիրն “Զեյթունցիների երգը”, “Դդմաջազ”, “Իմ չինարի յարը”, “Սարերի հովին մեռնեմ”, “Զարթիր լաո”, “Արդյոք ովքեր են” եւ  հայկական ժողովրդական շատ այլ երգեր: KOHAR “Պապենական Կիլիկիա” երգի ժամանակ հանդիսատեսին բաժանվեց Կիլիկիայի դրոշներ, որոնք ծածանվեցին նաեւ ԳՈՀԱՐ-ի հիմնը դարձած «Վերականգնիր Կիլիկիա» երգի ընթացքում: ԳՈՀԱՐ-ը իր 150 անդամով եւ 15 հոգանոց պարախմբով ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առջեւ: Երեկոյին ներկա էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու քաղաքական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: ԳՈՀԱՐ-ի մեկենասն է լիբանանահայ Հարութ Խաչատուրյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին