×


Դալիթա

Դալիթա

“Եվրատեսիլյան” տեսահոլովակը նկարահանվել է “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի Հայաստանի ներկայացուցչի` Դալիթա Ավանեսյանի “Welcome To Armenia” երգը շուտով տեսահոլովակ կունենա: Օրերս երեւանյան տաղավարներից մեկում կատարվել են տեսահոլովակի նկարահանումները, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը: Dalita Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլում ներկայացված շոուն կտեսնենք նաեւ տեսահոլովակում: Դալիթայի եւ մյուս երեխաների հագուստները եւս նույնն են: Նշենք, որ հանդերձների հեղինակներն են ռեժիսոր Վահան Բադալյանն ու դիզայներ Լիլիթ Մարգարյանը: Տեսահոլովակի ռեժիսոր Ռոբերտ Օհանյանի փոխանցմամբ` նկարահանումներից հետո կատարվելու է գրաֆիկական միջամտության, իսկ արդյունքն անակնկալ է լինելու: “Կարող էինք ավելի բարդ լուծումներով պարային համար բեմադրել, բայց շեշտել ու կարեւորել ենք  տրամադրություն ստեղծելը”,- նշել է նախընտրական փուլի բեմադրության խորեոգրաֆ Նելլի Կարապետյանը: “Welcome To Armenia” Տրամադրություն ստեղծողներից գլխավորը` Դալիթան,  գոհ է մրցույթի նախապատրաստական ընթացքից: “Շատ հաճելի եւ հետաքրքիր օրեր ենք ունենում, մեր թիմն ու պատվիրակությունն ամեն ինչ անում են լավ ներկայանալու, մեր հյուրերին գոհացնելու համար”,- BRAVO.am-ին ասել է Հայաստանի ներկայացուցիչը: “Welcome To Armenia” երգի տեսահոլովակը շուտով եթերում կլինի, իսկ մինչ այդ “Եվրատեսիլ ”-ի Հայաստանի պատվիրակությունն ու Դալիթան կշարունակեն իրենց նախապատրաստական աշխատանքներն ու համերգ-հանդիպումները: Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին