Երգչուհուն ամաչեցնող նո՞ր սիրավեպ :)
Ջենիֆեր Լոպեսը որոշել է ամաչել:): Պապարացիները երգչուհուն օրերս կրկին բռնացրել են Բրեդլի Կուպերի հետ: Կապուտաչյա դերասանի ավտոմեքենան նստած Լոպեսը, նկատելով, որ իրենց լուսանկարում են, ձեռքերով փակել է դեմքը:
“Զույգը”, որ դեռեւս զերծ է մնում մեկնաբանություններից, հանգստյան օրերն էլ է միասին անցկացրել: Վերջերս Ջենիֆերն ու Բրեդլին միասին ճաշել են նյույորքյան ռեստորաններից մեկում, այնուհետեւ վստահեցրել, որ դա պարզապես գործնական հանդիպում է եղել:):
“Նրանք շարունակում են հանդիպել: Ջենիֆերին դուր է գալիս Բրեդլիի ուշադրությունը, նրանք լավ ժամանակ են անցկացնում: Ջենիֆերը ուրախ է Բրեդլիի հետ’’,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ Լոպեսն ու Կուպերը վերջերս են բաժանվել իրենց սիրելիներից. Լոպեսը` Մարք Էնթոնիից, ում հետ ամուսնացած է եղել 7 տարի, Կուպերը` դերասանուհի Ռենե Զելվեգերից, ում հետ ապրել է 1 տարի շարունակ: Տեսնենք` ինչ դուրս կգա այս հերթական “սիրավեպից”:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` TMZ.com


×
11,948






