Մահացել է հայտնի դերասանուհին
Մարտի 23-ին Լոս Անջելեսի “Cedars-Sinai” հիվանդանոցում 79-ի տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել է հոլիվուդյան մեծագույն դերասանուհիներից մեկը`երկու անգամ “Օսկար”-ի արժանացած Էլիզաբեթ Թեյլորը: Փետրվարի 11-ին դերասանուհուն տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկները անկարող էին փրկել նրան: Դերասանուհու ներկայացուցիչների խոսքերով, դերասանուհուն կյանքի վերջին րոպեներին շրջապատում էր ընտանիքը` որդիներն ու դուստրերը:
Էլիզաբեթ Թեյլորը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, բայց, նախ և առաջ մենք միշտ կհիշենք նրան հայտնի “Կլեոպատրա” ֆիլմով, որտեղ նա մարմնավորել էր եգիպտական թագուհուն: Նա ութ անգամ եղել է ամուսնացած: Էլիզաբեթ Թեյլորը 4 երեխա ուներ:
Էլիզաբեթ Թեյլորն ու փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը մտերիմ ընկերներ էին: Վերջինիս մահից հետո, դերասանուհուն սրտի վիրահատություն էին կատարել: Փոփ-արքան Էլիզաբեթին երգ էր նվիրել:
Bravo.am-ը ցավում է հայտնի դերասանուհու մահվան կապակցությամբ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.woman.ru


×
11,737





