Բրիտանացի երգչուհին մահացել է
Լոնդոնի իր բնակարանում այսօր հայտնաբերվել է Էմի Ուայնհաուսի դիակը: Ինչպես հաղորդում է Sky News-ը` 27-ամյա բրիտանացի երգչուհու մահվան լուրը հաստատել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը:
Էպոտաժային երգչուհու մահվան հետ կապված մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Ինչպես հայտնի է` սկանդալների սիրահար էմին կարիերայի ողջ ընթացքում չարաշահել է ալկոհոլն ու թմրանյութերը:
Նշենք, որ “Գրեմմի” մրցանակակիր Էմի Ուայնհաուսի 2011 թվականի եվրոպական շրջագայությունը վերջերս չեղյալ էր հայտարարվել:
BRAVO.am


×
10,984






