Երգչուհու մահվան պատճառը հայտնի է
Էմի Ուայնհաուսին սպանել է ալկոհոլը: Պաշտոնական այս հայտարարությամբ հանդես գալու համար լոնդոնյան դատարանից պահանջվեց երեք ամիս. հայտնի երգչուհին մահացել է այս հուլիսի 23-ին: Բրիտանուհու դիակը հայտնաբերվել էր Լոնդոնի իր բնակարանում:
Դատավճռի հրապարակմանը ներկա են եղել երգչուհու ծնողները` Միչն ու Ջենիսը: Ըստ փորձաքննության արդյունքի` Էմին մահից առաջ ընդունել է չափազանց մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք, նրա մահճակալի կողքին գտել են օղու դատարկ երեք շիշ:
Էմիի բժիշկը եւս հաստատել է, որ երգչուհին, ով հրաժարվել էր ալկոհոլից, մահվանից մի քանի օր առաջ սկսել է կրկին խմել:
Ինչպես հայտնի է` սկանդալների սիրահար երգչուհին կարիերայի ողջ ընթացքում չարաշահել է ալկոհոլն ու թմրանյութերը: Էմի Ուայնհաուսի “You Know I'm No Good” երգի տեսահոլովակն առաջարկում ենք դիտել ստորեւ:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
7,402






