×


Էմմի եւ Գոհար

Էմմի եւ Գոհար

Երգչուհուն չեն հրավիրում “Մանկական Եվրատեսիլ  2011”-ին BRAVO.am-ի հետ ունեցած վերջին զրույցում Էմմին նշել էր, որ Երեւանում կայանալիք “Մանկական Եվրատեսիլի 2011”-ի շրջանակներում ելույթ ունենալու առաջարկ  ստացել է Ամստերդամում`  “Եվրատեսիլ”-ի գլխավոր աշխատակազմի կողմից, սակայն հայաստանյան պատվիրակության եւ Հանրային հեռուստաընկերության կողմից դեռ առաջարկ չի եղել: “Մեկ ամիս է մնացել, որի ընթացքում ինչ-որ բան հասցնելն անհնար է, բայց եթե հրավիրեն, մեծ սիրով կմասնակցեմ: Սա անձնական խնդիրների հետ կապ չունի, մենք հանրապետություն ենք ներկայացնում, եւ եթե կարողանամ ինչ-որ բանով մեր դրոշին օգտակար լինել,  մեծ սիրով կանեմ”,- BRAVO.am-ին ասել էր Էմմին: Emmy BRAVO.am-ն այս մասին խոսել է “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ մրցույթին ներկա լինելու կամ մասնակցելու  առաջարկը պետք է արվի գրավոր: Gohar Gasparyan “Մեկ-մեկ կարդում եմ հոդվածներ ու զարմանում` ինչպիսի հայտարարություններ են անում: Ես ներկա չեմ եղել այդ ընթացքում,  նման բան չեմ հիշում:  Չեմ կարող ասել, որ պաշտոնական նման հրավեր եղել է, որովհետեւ ցանկացած հրավեր արվում է մեր միջոցով: Կարող է ինչ-որ խնջույքի ժամանակ ասել են`  բոլորս միասին ներկա գտնվենք "Մանկական Եվրատեսիլ 2011"-ին, միասին անենք,  ուրախանանք, բայց  հատուկ հրավեր մինչ օրս  չի եղել”,- ասել է Գոհար Գասպարյանը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմմիի եւ Գոհար Գասպարյանի անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW