×


Էմմի

Էմմի

Այսօր` “Եվրատեսիլ 2011”-ի կիսաեզրափակչում:) “Եվրատեսիլ 2011”-ի պաշտոնական բացումն արդեն իսկ կայացել է:  Այսօր Դյուսելդորֆում տեղի կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Երգի միջազգային մրցույթում  Հայաստանն այս տարի “Boom-Boom” երգով ներկայացնող Էմմին հանդես է գալու 4-րդ համարի ներքո: Emmy 2011-ի “Եվրատեսիլի”  կիսաեզրափակիչը  բացելու է Լեհաստանի ներկայացուցիչը: Էմմիի ելույթին նախորդելու ու  հաջորդելու են Ալբանիայի  եւ  Թուրքիայի մասնակիցների կատարումները: Մրցութային այս փուլի վերջում` 18 եւ 19 համարների ներքո հաջորդաբար հանդես կգան Ադրբեջանը ներկայացնող դուետն ու Հունաստանի ներկայացուցիչները: 19  մասնակիցներից  “Եվրատեսիլ 2011”-ի եզրափակիչ անցնելու հնարավորություն կստանան  պրոֆեսիոնալ  ժյուրիի եւ հեռուստադիտողի ձայների  50/50 հարաբերակցությամբ ընտրված 10-ը: Eurovision 2011 Սփյու՛ռք, արտասահմանում գտնվող հայե՛ր, այսօր մասնակցելով sms քվեարկությանը, կարող եք օգնել  Էմմիին հաղթահարել “Եվրատեսիլի” կիսաեզրափակիչն ու հայտնվել մայիսի 14-ին կայանալիք եզրափակչում:): Հաղթանակ ենք մաղթում Հայաստանի պատվիրակին:): BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW