×


Էմմի

Էմմի

Երգչուհին չանցավ “Եվրատեսիլի” եզրափակիչ Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ “Եվրատեսիլ 2011”-ի կիսաեզրափակիչը: Երգի միջազգային մրցույթում Հայաստանը  “Boom-Boom” երգով ներկայացնող Էմմին, արդյունքների համաձայն, չհաղթահարեց այս փուլն ու եզրափակչում չէ: Eurovision 2011 Մրցող 19-ը երկրից “Եվրատեսիլ 2011”-ի եզրափակիչ են անցել Սերբիան, Լիտվան, Հունաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանը եւ Իսլանդիան: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ներկայացնողներից Անդրեն եւ Հայկոն գրավել են 8-րդ տեղը, Սիրուշոն` 4-րդ, Ինգա եւ Անուշ Արշակյանները` 10-րդ, իսկ անցյալ տարի Եվա Ռիվասը հայտնվեց 7-րդ հորիզոնականում: Ինչեւէ, “Եվրատեսիլը” սրտերիդ  շատ մոտ մի ընդունեք, ոչ ոքի նավսելու մեջ մի մեղադրեք. սա ընդամենը շոու է: Էմմիի երկրպագուներին էլ հորդորում ենք ժպիտներով դիմավորել իրենց սիրելի երգչուհուն: BRAVO.am Լուսանկարները `  www.eurovision.tv

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին