×


Էրվին Խաչիկյան

Էրվին Խաչիկյան

Սերժ Թանգյանի խմբի երաժիշտը երգեց Երեւանում:) Սերժ Թանգյանի նվագախմբի ստեղնաշարային գործիքներ նվագող մեր հայրենակից, իրանահայ Էրվին Խաչիկյանը հունիսի 17-ին իր ստեղծած ''Karmandan'' խմբի կազմում համերգով հանդես եկավ երեւանյան “That Place’’ ակումբում: Էրվին Խաչիկյանը ''Karmandan'' խմբի կիթառահարն ու վոկալիստն է Էրվին Խաչիկյանը իր ստեղծած խմբի կիթառահարն ու վոկալիստն է: Համեստ ու կատակասեր անձնավորություն, ով ապրում է երաժշտությամբ, սիրում է իր հայրենիքը, սիրով հարցազրույց է տալիս ու հաճույքով լուսանկարվում:): Ելույթների ընթացում Էրվինին  միայն բեմի տարածքը չի հերիքում  եւ նա միանում է կենտրոնում հավաքված հանդիսատեսին ու էլ ավելի թեժացնում արեւելյան բուրմունքով էթնո-ռոքային երգերը: “Karmandan”-ի երգերը հիմնականում ժամանակակից խնդիրների մասին են Ի դեպ, դուք երբեւէ տեսե՞լ եք, որ խմբի վոկալիստը մնացած անդամներին մի քաղաքից մյուսը տեղափոխի ճամպրուկով:): Եթե  ոչ, ուրեմն դուք ծանոթ չեք ''Karmandan''-ին: Էրվինը, ով խմբի միակ հիմնական անդամն է, իր ճամպրուկով տեղափոխում է հատուկ կերպարային հագուստներ, որոնք ամեն երկրում կրում ու մարմնավորում են տարբեր երաժիշտներ: Այսինքն` խմբի մյուս անդամներն ամեն երկրում փոփոխվում են :): “Սա մի նոր երեւույթ է, նոր փորձառություն: Ինչո՞ւ չփորձել: Ի դեպ, չվերթի ծախսն էլ քիչ է”,- կատակում է Էրվինը: Երեւանյան համերգի երաժիշտներն էին Րաֆֆին, Արմինը եւ Սթիվը Երեւանյան համերգի երաժիշտներն էին Րաֆֆին, Արմինը եւ Սթիվը, ովքեր փորձեցին կնոջ, հրեա հիշեցնող մորուքավոր անձնավորության ու գրքեր ''կրծող'' գերազանցիկի կերպարները: Համերգի ընթացքում խումբը դուետով հանդես եկավ երգչուհի Անուշ Հովհաննիսյանի հետ, ինչպես նաեւ խմբին բեմում ձայնակցեցին թավջութակահարուհին ու ջութակահարը: Էրվինը համերգային շրջագայություններ է ունեցել ‘'The Foo Fighters’’, ''Metalica’’, ‘’REM'' խմբերի կազմում եւ Ozzy Osborne-ի հետ ''Karmandan'' պարսկերենից թարգմանաբար նշանակում է գրասենյակի աշխատողներ: “Չգիտես` ինչու, բոլորը համոզված են, որ արտիստները շատ են խմում, շատ են քնում ու մոռանում, որ մենք ինքներս ենք կազմակերպում մեր համերգները, գրում ենք երգերը, հետո ձայնագրում, տարածում, շոուն կազմակերպում, փորձեր կատարում եւ հաճախ աշխատավոր բանվորի ենք նմանվում:)’’,- պատմում է Էրվինը: ''Karmanadan'' արդեն երեք տարեկան է: “Karmandan” պարսկերենից թարգմանաբար նշանակում է գրասենյակի աշխատողներ Խմբի երգերի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Էրվինն է: “Ես մեծացել եմ` “Pink Floyd’’ լսելով, հիմա էլ լսում եմ ''Coldplay'', ''U2'' ու անկախ ինձնից այնպես է ստացվել, որ ինքս էլ ռոք ժանրում եմ ներկայանում: Եթե հատուկ մտածված լիներ, անկեղծ, բնական չէր լինի’’,-ասում է նա: Երգերը հիմնականում ժամանակակից խնդիրների մասին են` փող, պլաստիկ վիրահատություն, սեր: Համերգի ընթացքում խումբը դուետով հանդես եկավ երգչուհի Անուշ Հովհաննիսյանի հետ Մինչեւ ''Karmandan''` Էրվինը երգում էր ''Slow Motion Reign”-ում, որտեղ խմբի բոլոր անդամներն էլ հայեր էին: Մեկ օր Հոլիվուդում ելույթից հետո նրանց է մոտենում մորուքավոր մի անձնավորություն ու ասում` ''Ողջույն, անունս Սերժ է'': Հենց այդ երեկո տղաները միասին հաց են ուտում  եւ արդեն տասը տարի է, ինչ մտերիմ ընկերներ ու կոլեգաներ են:): Էրվինը խոստովանում է` երբ անցյալ տարի Սերժ Թանգյանի հետ համերգով այստեղ էր` հայրենիքում, լրիվ այլ զգացողություններ է ունեցել: ''Միշտ էլ ուզում էի գալ Հայաստան ու նվագել այստեղ իմ խմբով, իմ ժողովրդի համար: Չնայած գործերիցս շատերը պարսկերենով են, բայց վերջերս, մի քանի երգեր եմ գրել հայերենով'',- ասում է նա: Էրվին Խաչիկյան. “Ես մեծացել եմ` “Pink Floyd’’ լսելով, հիմա էլ լսում եմ “Coldplay’’, “U2’’’’ Էրվինը ծնվել է Իրանում եւ սկսել զբաղվել երաժշտությամբ տասը տարեկանից: Նրա երաժշտական կայացման վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը,  ով կիթառ եւ երգեհոն էր նվագում: Բացի Սերժ Թանգյանի հետ համագործակցելուց, Էրվինը համերգային շրջագայություններ է ունեցել ‘'The Foo Fighters’’, ''Metalica’’, ‘’REM'' խմբերի կազմում եւ Ozzy Osborne-ի հետ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին