×


Իմ Անունն է

Իմ Անունն է

Հաղթեցին Էմինեմն ու Ալեքսանդր Սերովը :) Մոտ երկու ամիս «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռուստադիտողները հետեւում էին  «Իմ անունն է» բրիտանական նախագծի հայկական տարբերակին: Նախագծի շրջանակներում մասնակիցները նմանակում էին իրենց կուռքերին թե արտաքնապես, թե ձայնային տվյալներով: Նախագծի մասնակիցները Մրցութային փուլերի արդյունքում եզրափակչում էին հայտնվել 8 մրցակիցներ` Շակիրան, Ալլա Լեւոնյանը, Մայլի Սայրսը, Էմինեմը, Նունե Եսայանը, Ալեքսանդր Սերովը, Սարա Բրայթմանը եվ Ուիթնի Հյուսթոնը, այսինքն՝ նրանց նմանակողները:): Ի դեպ, մասնակիցներին ներկայացնում էին հենց “կուռքերի’’ անուններով: Եզրափակիչ փուլի գալա-համերգի ընթացքում ելույթ ունեցան նաեւ հաղթանակի համար այլեւս չպայքարող մասնակիցները: Համերգը բացեց Վիկտոր Ցոյը` “Կինո’’ խմբի հետ: Միջոցառումը լի էր սպասելի եւ անսպասելի դուետներով` Եվա Ռիվաս եւ Գուրգեն Դաբաղյան, Էմինեմ եւ Ռիհանա, Շակիրա եւ Մայլի Սայրս: Մասնակիցները նաեւ հանդես եկան խմբակային ելույթով եւ կատարեցին ‘’We are family’’ հայտնի հիթը: Համերգի ընթացքում կազմակերպիչներն երկու անակնկալ էին պատրաստել հեռուստադիտողի համար: Ալլա Լեւոնյանի հետ դուետով հանդես եկավ հենց ինքը` իրական Ալլա Լեւոնյանը: Երգի ընթացքում դժվար էր տարբերել իրական ձայնը կրկնօրինակողից: “Իսկական’’ Ալլան նշեց, որ ձայնային տվյալների նմանությունն իրոք ակնհայտ է: Երկրորդ անակնկալը` երգիչ Արսեն Գրիգորյանի ելույթն էր: Նա հանդես եկավ հաղթողի հավակնորդ Նունե Եսայանի հետ դուետով: Alla Levonyan Վերջապես եկավ երկար սպասված պահը եւ նախագծի երաժշտական պրոդյուսեր եւ հաղորդավար Արամ MP3-ը հայտնեց երկու տարիքային խմբում հանդես եկած եւ եզրափակիչ փուլում հայտնված մասնակիցներից հաղթողների անունները: Ի դեպ, նրանք ընտրվել էին հանդիսատեսի քվեարկության արդյունքում: Մեծերի խմբում ամենից լավ կրկնօրինակողը դարձավ Արթուր Ղազարյանը` նույն ինքը Ալեքսանդր Սերովը: Փոքրերի խմբում հաղթող դարձավ Հակոբ Բաբայանը, կամ ձեզ ավելի լավ ծանոթ Էմինեմը :): Հաղթողների մրցանակը տնային կինոթատրոնն էր, իսկ նախագծի մյուս մասնակիցները պատվոգրերի արժանացան: Aram MP3 Արթուր Ղազարյան aka Ալեքսանդր Սերով 29-ամյա Արթուր Ղազարյանը իր բնավորության համաձայն չէր հավատում, որ հաղթել է: Արթուրի մոտ մշտապես երկար է տեւում հասկանալ եւ հարմարվել իր հետ տեղի ունեցած որեւէ լավ երեւույթի հետ :): Արթուրը եկել էր նախագծին մասնակցելու հոր հորդորով: “Իմ անունն է’’ նախագիծը 11-րդ մրցույթն է Արթուրի կյանքում, մյուսներում նա տարբեր շնորհակալագրեր եւ մրցանակներ է ստացել: Արթուրի համար Ալեքսանդր Սերովը ռուսական էստրադայի ամենահզոր երգիչներից է: Նա նաեւ առանձնացնում է Գրիգորի Լեփսին եւ Նիկոլայ Նոսկովին: Սակայն ընտրությունը կանգ է առել հենց Սերովի վրա, քանի որ Արթուրի եւ երգչի արտաքին նմանությունն ակնհայտ է: Artur Ghazaryan Արթուրն արդեն հինգ տարի է կրկնօրինակում է տարբեր հանրահայտ երգիչներին, այդ թվում՝ Սթիվի Ուանդերին եւ Գրիգորի Լեփսին: Արթուրը ավարտել է երգի պետական թատրոնի երաժշտական ստուդիան, այժմ աշխատում է ռեստորանային համալիրներից մեկում: Նա 4 տարի զբաղվել է արեւելյան մարզաձեւով` քունգ ֆու-ով, զբաղվել է նաեւ բոքսով եւ մարմնամարզությամբ: Արթուրը ստեղծագործում է, ունի բազմաթիվ գրված եւ մի քանի ձայնագրված երգեր: Ապագայում պատրաստվում է դուրս գալ Սերովի կերպարից եւ իր անհատական կարիերան ծավալել: Ի դեպ, շտապենք միանգամից տխրեցնել իգական սեռի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր հասցրել էին սիրահարվել հայկական Ալեքսանդր Սերովին: Նա ընկերուհի ունի եւ շուտով պատրաստվում է ամուսնանալ :): Հակոբ Բաբայան aka Էմինեմ Հակոբ Բաբայանը, նույն ինքը Էմինեմը, ինքնուրույն է որոշում կայացրել մասնակցել նախագծին, չնայած ծնողներն ու բարեկամները դեմ են եղել: Մրցութային փուլերի ընթացքում ծնողները սկսեցին արդեն ոգեշնչել տղային: Hakob Babayan 14-ամյա Հակոբի դասարանցիները մշտապես իր կողքին էին, քաջալերում էին եւ խոստանում, որ անպայման քվեարկելու են: Հակոբը անդադար շնորհակալություն էր հայտնում քվեարկողներին, որովհետեւ հենց իրենք օգնեցին նրան հաղթել: Հակոբը պատմում է, որ Էմինեմն ու 2Pac-ը “ուրիշ են’’ իր համար. “Շատ եմ հարգում իրենց, ռեփի արքաներն են: Ես զգացի, որ ոչ մի կերպ չեմ կարող նման լինել 2Pac-ին, նախ` նա սեւամորթ է:): Փորձեցի կրկնօրինակել Էմինեմին ու զգացի, որ ստացվում է’’: Հակոբը սահուն ռեփ էր կարդում անգլերենի լավ առոգանությամբ: Պարզվում է, մինչեւ երեք տարեկան Հակոբը բնակվել է ԱՄՆ-ում եւ կարծում է, որ դա ինչ-որ չափով խթանել է իր` անգլերենի իմացությանը: Մեկ տարի առաջ տղան կրկին մեկնել է ԱՄՆ եւ հենց այնտեղ “լեզուն բացվել է’’:): Հայկական Էմինեմը ինքն էլ տեքստերի հեղինակ է, գրում է զայրացած ժամանակ եւ սիրում է էմոցիաները թղթին հանձնել: Ցինիկ թեմաներով Հակոբը դեռ չի էլ փորձում գրել, սակայն “վատ բառերը’’ իր ռեփում անպակաս են :): Հակոբը մտադիր է արտերկիր մեկնել եւ շարունակել իր կարիերան ԱՄՆ-ում. “Ուզում եմ լուրջ զբաղվել ռեփով եւ բարձունքների հասնեմ’’: Նա նշում է, որ շատ էր ուզում հաղթել, սակայն կասկածում էր: Հակոբը կարծում էր, որ հաղթող է ճանաչվելու Մայլի Սայրուսը եւ դժվարացավ նշել, թե ում կշնորհեր հաղթողի կոչումն իր փոխարեն, քանի որ բոլորն էլ իր ընկերներն են եւ տաղանդավոր են: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին