×


Լանա Խաչատրյան

Լանա Խաչատրյան

“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել” Թեեւ Բեյրութի օդակայանի աշխատակիցները Լանա Խաչատրյանին երկիր թողնելու համար միշտ խնդիրներ են ստեղծում` կապված նրա արտաքինի հետ, բայց Լանան չի հրաժարվում Բեյրութ գնալու մտքից. «Սլավոնական ազգերի որոշ տարիքի կանանց երկիր չեն թողնում, դա պաշտոնական հրահանգ է: Ինձ միշտ շփոթում են ռուս աղջիկների հետ, անձնագրիս պատճենն արդեն քանի օրինակ իրենց մոտ ունեն, ինձ էլ անգիր են արել, բայց ժամերով պահում են, ստուգում փաստաթղթերս”,- պատմում է 21-ամյա երգչուհին: Lana Khachatryan Լանա Խաչատրյանի ամառային հանգիստը դեռ չի սկսվել, բայց գարնանը հասցրել է լինել իր սիրելի Բեյրութում, համերգների է մասնակցել, նաեւ հանգստացել: Նա շաբաթ-կիրակի օրերը հիմնականում անց է կացնում Երեւանից դուրս գտնվող իրենց առանձնատանը. “Այդպես լիցքաթափվում ու զովանում եմ ամառվա տապից”: Օգոստոսի վերջին ընտանիքով կմեկնեն հանգստանալու, հավանաբար, Հայաստանից դուրս, դեռ գործերով են զբաղված. “Վերջին մի քանի տարիներին իմ պատճառով ընտանիքս իր հանգիստը հետաձգում է, որովհետեւ չեն ուզում առանց ինձ գնան հանգստանալու: Նույնիսկ արտերկրյա մրցույթներին էլ ծնողներս ինձ հետ են լինում”: Lana Khachatryan Մինչ Բեյրութ մեկնելը Լանայի սիրելի երկիրը եղել է Չեխիան, մասնավորապես` Պրահան. “Ամենաշքեղ ու հարուստ քաղաքներն ինձ չեն գրավում, Պրահայի հեքիաթային մթնոլորտը ստիպում է ինձ մտածել, որ հեքիաթային հերոս եմ: Անտիկ փողոցները, շենքերն են լավը, կամուրջները… մի շան արձան կա, որ գլուխը շոյում ու երազանք ես պահում… տպավորված էի այդ քաղաքով, ափսոս, լուսանկարներ չունեմ”: Lana Khachatryan Պրահայի ուղեւորությունից հետո երգչուհին համերգներով ու հանգստանալու նպատակով այլ երկրներում է եղել, բայց. “Բեյրութում տարբեր երկրներից ինչ-որ բան կա: Արեւելքը միշտ չեմ սիրել, ինձ մոտ ասոցացվել է շատ ոսկու, ճոխության հետ: Բեյրութը երկար ժամանակ եղել է Ֆրանսիայի գաղութը, այժմ այնտեղ արաբերենից հետո իրենց երկրորդ լեզուն ֆրանսերենն է: Այնտեղի երիտասարդները շատ աշխատասեր ու նպատակասլաց են, մի քանի օտար լեզու գիտեն: Հայկական ընտանիքների մեծ մասը այնտեղ ազդեցիկ ու կայացած են: Ըստ իս` Բեյրութում սփյուռքահայության սերուցքն է”: Lana Khachatryan Երգչուհու կարծիքով, Բեյրութում չես կորցնի հուզվելու ու հիանալու կարողությունը. “Այնտեղի ամենագեղեցիկ ու թանկ ռեստորաններն ու տները շատ բարձր սարերի վրա են, որտեղից երեւում է ամբողջ ծովեզերքը, ուր կարելի է ամենառոմատիկ սիրո խոստովանությունն անել: Ինչքան որ ես եմ շփվել այնտեղի մարդկանց հետ, հասկացել եմ, որ բարեկեցության ու հարստության հետ մեկտեղ մարդիկ համեստ են ու հասարակ”: Lana Khachatryan Լանա Խաչատրյանը պատմում է, որ Բեյրութում գիշերային կյանքը շատ ընտանեկան է. “Երեխաներն ու կանայք կարող են մինչեւ լուսաբաց անվտանգ զբոսնել քաղաքի փողոցներում, գուցե ես եմ ամեն ինչ շատ լավ ընկալել, բայց այն հաստատ նման չէ մեր քաղաքին”: Լանայի խոսքերով, ընտանիքով այլ երկրում ապրելու առիթներ հաճախ են եղել, բայց ինքը երբեւէ չի ցանկացել ապրել արտերկրում. “Ավելի բարեկեցիկ կյանքը չարժե փոխել Հայաստանի հետ: Նույնիսկ չեմ պատկերացնում, որ կարող եմ ամուսնանալ ու այստեղից մեկնել մշտական բնակության: Ավանդական հայկական ընտանիքում եմ մեծացել, ինձ համար հաճելի կլինի, որ կողակիցս էլ էդպիսին լինի: Բայց ավանդականը ծայրահեղություն չեմ պատկերացնում: Հայկական “թասիբն ու ջիգյարը” Հայաստանում մեծացած տղամարդու մեջ մի քիչ ուրիշ է: Ինձ համար կարեւոր է, որ կողքիս տղամարդը ուժեղ լինի, հարգանք ներշնչի, հենարան լինի”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Լանա Խաչատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport