×


Լիդուշիկ

Լիդուշիկ

“Խոստանում եմ, որ լավ կներկայացնեմ Հայաստանը:)” Լիդա Առաքելյանը, նույն ինքը՝ Լիդուշիկը, ինչպես գիտեք, այս տարվա մանկական “Նոր ալիք”-ի հայաստանյան ներկայացուցիչն է: Օրերս նկարահանվել է նրա “Պարը” երգի տեսահոլովակը, որն իր հետ տանելու է մանկական մրցույթին: Lidushik Այս երգն առաջին անգամ Լիդուշիկը կատարել է մանկական “Նոր ալիք”-ի հայաստանյան նախընտրական փուլի ժամանակ, այն նաեւ երգելու է եզրափակչում. “Միշտ ուզել եմ պարի մասին երգ ունենալ, քանի որ շատ փոքրուց միաժամանակ երգել ու պարել եմ: Տեսահոլովակի մեջ էլ երգում ու պարում եմ տիկնիկի, գնչուհու հագուստներով”: “Պարը” երգը Լիդուշիկը նվեր է ստացել նախորդ տարի երաժշտության համահեղինակներ Արմեն Գեւորգյանից, Էդգար Ալեքսանյանից եւ խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանից: Առիթը փոքրիկ երգչուհու ծննդյան 11-րդ տարեդարձն էր:): Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է: Lidushik Նախորդ ծննդյան տոնին Լիդուշիկը նաեւ նվեր էր ստացել պուդել ցեղատեսակի սպիտակ շուն, որին  անվանել է Ստիկի: “Միշտ չարաճճիություն է անում, որ ջղայնանամ, բայց ես շատ-շատ եմ շնիկիս սիրում: Աթոռի վրա նստում եւ ուշադիր լսում է, թե ինչ եմ նվագում կամ երգում:)”, - ոգեւորությամբ պատմեց աղջնակը: Լիդուշիկը հաճախում է դաշնամուրի, շվիի դասերի, երգի, պարի, բայց նշում է՝ կարեւորը դպրոցի դասերն են. “Դասերս առաջնակարգ են ինձ համար, ինչ էլ լինի, փորձում եմ սովորել, շնորհակալ եմ, որ ուսուցիչներս ներում եմ բացակայություններիս համար”: Lidushik Մանկական “Նոր ալիք”-ում յուրաքանչյուր մասնակից կատարելու է երկուական երգ. Լիդուշիկը բացի “Պար”-ից երգելու է նաեւ Հաննա Մոնտանայի երգացանկից “Who Said” երգը: 12-ամյա աղջիկը հիշում է, որ բավական բարդ ու հետաքրքիր է անցել ապրիլին Մոսկվայում կայացած կիսաեզրափակիչ փուլը. “Հիվանդ ու բարձր տաքությամբ գնացի Մոսկվա, բայց այնպես երգեցի, կարծես հիվանդ չեմ:): Ինձնից առաջ Ուկրաինան ներկայացնող Անդրանիկ Ալեքսանյանն էլ էր վատառողջ: Դա զգալով՝ ժյուրին ասաց, որ իրենք հիվանդ մարդկանց չեն տանջում, ով հիվանդ է,  կարող է չերգել: Դրանից հետո ինձ հավաքեցի ու կարողացա 4 երգ կատարել: Հաջորդ օրը, երբ եզրափակիչ անցած մասնակիցների անուններն էին կարդում, մտածում էինք` այբբենական կարգով է լինելու: Առաքելյան ազգանունը չկարդացին, ես էլ մտածեցի՝ չեմ անցել, բայց հետո անունս կարդացին: Այդ պահին տաքությունից, լարվածությունից չէի հասկանում, որ, իրոք, եզրափակչում եմ:)”: Lidushik Այժմ Լիդուշիկը վոկալի վերջին փորձերն է անում իր ուսուցիչ Արմեն Գեւորգյանի հետ, պատրաստվում է լավ տրամադրությամբ մեկնել մրցույթին: Բուն մրցույթը կկայանա օգոստոսի 20-ից 22-ը: Մասնակիցները “Արտեկ” մանկական ճամբարում կհավաքվեն մրցույթից 10 օր առաջ՝ փորձեր անելու նպատակով. “Ռեժիսոր պարոն Ռեւզինը պետք է մեզ հետ աշխատի, որ լավ ելույթ ունենանք: Իմ կարծիքով՝ ավելի կարեւոր է մասնակցությունը, քան հաղթանակը, որովհետեւ ձեռք ես բերում բազմաթիվ նոր ընկերներ, նոր կապեր: Խոստանում եմ, որ լավ կներկայացնեմ Հայաստանը”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Լիդուշիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին