×


Լիլի եւ Համո

Լիլի եւ Համո

Զույգի դուստրը  կծնվի սեպտեմբերին :) Անցյալ տարեվերջին Լիլի Էլբակյանն ու Համոն իրար խոստացան մինչեւ դրախտ միասին լինել:): Դերասանուհու եւ ռեփերի սիրո ու կյանքները կապելու պատմությունը ցանկության դեպքում  կարող ես  վերհիշել` “Լիլի եւ Համո”: Lili & Hamo 25-ամյա Լիլին այս մայիսին իր ամենաուրախ տարեդարձն է նշել, որովհետեւ “Համոն իր հետ է ու ինքը լիարժեք է”: Դերասանուհին նոր ճաշատեսակներ պատրաստել է սովորում, Համոն գնահատում է կնոջ ջանքերը:), իրար սեր են անվերջ խոստովանում, մեկ էլ սկսել են իրենց տան բարի համար յուրահատուկ խմիչքներ հավաքել:): Սեպտեմբերին Լիլին ու Համոն կյանքի մեկ այլ փուլ են մտնելու. ապագա ծնողները անչափ երջանկանում են այդ մտքից: “Հրաշքս մինչեւ սեպտեմբերի 15-ը կծնվի. աղջիկ է”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Լիլի Էլբակյանը: Առաջնեկի անունը Էլմիրա են դնելու: “Համոյի մայրիկի անունն է. երկուսով ենք որոշել այդպես անվանել”,- նշեց դերասանուհին` հավելելով, որ Համոն է շատ ցանկացել դուստր ունենալ. “Սկզբում տղա էի շատ ուզում, բայց նաեւ շատ ուրախ եմ, որ աղջիկ է լինելու: Այնքան շորեր եմ արդեն գնել, որոշել եմ ամեն օր նորը հագցնել:)”: Lili & Hamo Լիլիին հղիությունը ոչ ծույլ է դարձրել, ոչ էլ` կամակոր: Դերասանուհու ապրելու ցանկությունն է մեծացել. “Ամբողջ կյանքում գործի մեջ եմ եղել, վախենում էի` նոր կարգավիճակս ինձ կխանգարի, չեմ հասցնի, բայց շատ ավելի օգնեց… Այլ ապրումներ ու հաճույք է”: “Համոն շատ է  ուզում պապա դառնալ”. Լիլի Համոն, սիրելիի խոսքերով, անչափ ուշադիր է ապագա մայրիկի նկատմամբ:). “Միշտ զանգահարում, ասում է` հաց կեր, դեղդ խմիր: Շատ է ուզում  պապա դառնալ, դրա համար, երեւի, Աստծո կամքով ամեն ինչ այսքան շուտ ստացվեց, որովհետեւ չէինք սպասում”: Lili & Hamo Լիլին մայրիկի դերում իրեն “լրիվ” պատկերացնում է: Զույգը որոշել է չորս երեխա ունենալ, բայց “5-6-ին էլ դեմ չեն”:): Դերասանուհու խոսքերով, բալիկն իրեն անչափ ակտիվ է պահում. “Ֆուտբոլիստ է կամ ռեփեր, որովհետեւ անընդհատ այդ երաժշտությունն է լսում:)”: Ի դեպ, Լիլին վերջերս կատակում էր, թե երեխայի առաջին բառը Ռոմեո կամ Ջուլիետ է  լինելու, պատճառը փնտրեք մեր  հաջորդ նյութում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW