28 Jun 2010
Տպել Տպել
 
Լիլուի արկածները

Կամ թե ինչու երգչուհին լիճն ընկավ:)

Լիլուն կիրակի օրով պետք է շուտ արթնանար. քաղաքից դուրս էր գնալու`  “Հոգնել եմ” երգի տեսահոլովակը նկարահանելու: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Կարեն Գրիգորյանն է, երգչուհին էլ է մասնակցել ստեղծագործական ընթացքին, տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:

Երգը տարբեր տրամադրություններ ունի` սեր, ուրախություն, տխրություն, հրաժեշտ…

Երգը տարբեր տրամադրություններ ունի` սեր, ուրախություն, տխրություն, հրաժեշտ…

Եվ այսպես, Լիլուն արթնացավ, գեղեցկության սրահ գնաց` մազերը գեղեցիկ գանգուրների վերածելու, զգեստները վերցրեց ու ճանապարհ ընկավ:): Երթեւեկելուց շատ են նյարդայնացնում երգչուհուն, այդ օրը հերթը “Նիվա” մակնիշի ավտոմեքենայի վարորդինն էր: Առանց արտակարգ իրավիճակների, Արեն Բայադյանի զանգերի օգնությամբ ճանապարհին ճիշտ կողմնորոշվելով` Լիլուն մի քիչ ուշացումով նկարահանման վայր հասավ:):

Լիլու. “Կյանքում առաջին անգամ կղզու վրա ինձ լքված զգացի:)

Լիլու. “Կյանքում առաջին անգամ կղզու վրա ինձ լքված զգացի:)

Արհեստական լիճը շատ գեղեցիկ էր, ափին դրված սպիտակ ռոյալն ու կողքին կանգնած Լիլուն լրացնում էին տեսարանը: Շոգ էր, Լիլուն մի լավ արեւայրուք ընդունեց. շոու-բիզնեսը զոհեր է պահանջում:): Բայց երգչուհին մենակ չէր, ռեփեր Դավոն, ռեժիսոր Արեն Բայադյանը, մյուսները անձրեւանոցով պաշտպանում էին նրան արեւից:):

“Հոգնել եմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

“Հոգնել եմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Ռեժիսորն առաջին անգամ էր հայ էստրադայի ներկայացուցչին արեւայրուքի ենթարկում, ինքն էլ պակաս չէր վառվել: Գեղեցիկ կադրերով տեսահոլովակ են ուզում ստանալ: “Սա առաջին դեպքն է, որ որոշեցի առանց սցենար տեսահոլովակ նկարահանել: Դա նաեւ Լիլուի ցանկությունն էր: Երգը տարբեր տրամադրություններ ունի` սեր, ուրախություն, տխրություն, հրաժեշտ… Երգչուհու դերասանական խաղը, գեղեցիկ տեսարանները, հանգստություն ու ներդաշնակություն խորհրդանշող լիճը… Ագրեսիա ցույց չենք տալու, հետաքրքիր ռակուրսներով ու կադրերի շարահյուսությամբ տեսահոլովակ եմ նկարահանում”,- Bravo.am-ին ասաց Արեն Բայադյանը:

Երգչուհին ջուրն ընկավ, իսկ ռեփեր Դավոն իսկական ասպետ է:)

Երգչուհին ջուրն ընկավ, իսկ ռեփեր Դավոն իսկական ասպետ է:)

Լիլուն նավակով լճի կենտրոնը գնաց, “Հոգնել եմ”-ն է հնչում, Լիլուն վախենում է ջուրն ընկնել, օպերատորը նկարում է: Այս տեսահոլովակի նկարահանումներից Լիլուն ամենաշատը մի դրվագ է հիշելու, բայց որը ոչ ոք տեսահոլովակում չի տեսնի:): Երգչուհին ջուրն ընկավ, ռեփեր Դավոն իսկական ասպետ է, չնայած որ էլ iPhone չունի:):

Տեսահոլովակի նկարահանող խումբը

Տեսահոլովակի նկարահանող խումբը

“Նկարահանումներս միշտ էլ էքստրեմալ պայմաններում են անցնում, բայց որ նկարահանման շորերով ջուրն ընկնեի… Լավ է` վերջին տեսարանն էր այդ զգեստով, անմիջապես մյուսը հագա:): Վախ կար, նավակի մեջ գոռգռում էի` վախենալով, որ ջուրը կընկնեմ: Կյանքում առաջին անգամ կղզու վրա ինձ լքված զգացի:)”,- Bravo.am-ին պատմեց Լիլուն:

“Հոգնել եմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

“Հոգնել եմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Արեն Բայադյանն ասում է` այդ ամենից հետո Լիլուն պետք է ագրեսիվանար, բայց չէ. “Երեւի ինքն էլ է զգում, որ լավ գործի համար է, պետք է”: Մի երիտասարդ մոտեցավ երգչուհուն. “Մենք ձեր երկրպագուներն ենք”: Հավանաբար շատ էր հուզվել տղան, ինքն իրեն հոգնակի թվով էր ներկայացնում:):

Նկարահանումները շարունակում են եւ բոլորը խոստանում են, որ տեսահոլովակը չի ուշանա

Նկարահանումները շարունակում են եւ բոլորը խոստանում են, որ տեսահոլովակը չի ուշանա

Ամեն ինչ շատ լավ է, նկարահանումները շարունակվում են, ռեփեր Դավոն Լիլուի ավտոմեքենայի մեջ իր փողերն է չորացնում, երգչուհին հիմա էլ սեւ գեղեցիկ զգեստով է նկարահանվում… Տեսահոլովակը չի ուշանա: Մի քիչ ուշ էլ երկու ուրախ տեսահոլովակ կներկայացնի երկրպագուների դատին:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    2 կարծիք     5,489 Դիտումներ
Հաջորդ
Փեյնթբոլ
2 Կարծիքներ
 mancho /01.07.10 | 12:10 /

Lilu jan shat gegecik es.

 Armen. /01.07.10 | 10:58 /

BRAVO LILU…………

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Անի Քրիստի
Բուռն աշխատանք` ամառային հանգստից հետո:)
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
Միշա Գալուստյան
Դերասանը դուստր է ունեցել
կարդալ...
Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի անվանի դերասանը Երեւանում է
կարդալ...
Սուրեն Թադեւոսյան
Եվրոպայից Հայաստան` SLK Mersedes կաբրիալետով
կարդալ...
 
More news
 
Անաիսա
“Ինձ ասացի` պետք է իմ հայրենիքում երգեմ”
կարդալ...
Ալլա Գրիգորյան
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Միսիս Տիեզերք-2010”-ին
կարդալ...
“Նաիրի”
HSBC-ն ու “Այաս”-ը նշեցին նավակի տարեդարձը
կարդալ...
«Մանկական Եվրատեսիլ 2010»
Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը կհնչի Մինսկում
կարդալ...
“E.C.H.O.E.S.”
Ջազը ազգություն չի ճանաչում
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
NER
 
Arzo
 
Maritza
 
raf
 
V.Grigoryan
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by