×


Սարգիս Վիրաբյան

Սարգիս Վիրաբյան

Մերկ “ջրահարսն”  ու լուսանկարչի բախտը:) “Երկար ոտքերի ու շքեղ կրծքերի պակաս չունեցող” Սարգիս Վիրաբյանի առջեւ աղջիկները շարունակում են մերկանալ, իհարկե, լուսանկարվելու նպատակով:): "Սարգիս Գործի առումով 2010-ը չտեսնված հաջող համարող լուսանկարիչը այս տարի եւս ինտենսիվորեն “Nude Art”-ով է զբաղվել: Ձմռանը Սարգիսը կնոջ մերկությունը տոնածառի լույսերով զարդարելու գաղափարը հղացավ ու իր խոսքերով` ամանորյա “նյու” լուսանկար արեց: Ամառն էլ դե ջրահարսերի սեզոնն է ;): “Շարունակում եմ շատ ակտիվ նկարել: Նոր բազմաթիվ մոդելներ ունեմ: Մոտ տասը օր առաջ էլ իրականացրի վաղուց պլանավորած մի ֆոտոսեսիա”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Վիրաբյանը: "Sargis “Մերկ” նկարահանումներն իրականացվել են Ազատի ջրամբարի տարածքում:   “Տեղանքը դժվարություններ ստեղծեց. մինչեւ ծնկներս ցեխի մեջ լինելով` փորձում էի շատ արագ աշխատել, քանի որ ցանկացած պահի կարող էին մարդիկ հայտնվել”,- նշեց լուսանկարիչը: Սարգսի խոսքերով` իր ընտրած մոդելը փորձառու է. մինչ սա միասին աշխատել են. “Գեղեցիկ ֆորմաներով աղջիկ էր պետք, որովհետեւ տաղավարային նկարահանում չէր, երբ կարողանում ես արհեստական լույսերի միջոցով կառուցվածքի թերությունները ծածկել”: "Սարգիս Ազատի ջրամբարը Սարգսին տպավորել է դեռ տարիներ առաջ. “Գնացել էի բնապատկերներ նկարելու: Անչափ հետաքրքիր է ջրի գույնը` յուրահատուկ կանաչ է: Նավակ էլ կար, մոդելս էլ գեղեցիկ էր…Լուսանկարիչը պետք է բախտ էլ ունենա:)”: “Նուդ” ոճում “ջրահարս” նկարելու ընթացքից Սարգիս Վիրաբյանը հաճույք է ստացել. “Կնոջ մարմինն ու բնությունը, կարծում եմ, հավերժ թեմաներ են ստեղծագործողների համար, լուսանկարիչներին էլ անսպառ գաղափարներ են տալիս”: Սարգիս Վիրաբյանի ամառային ֆոտոսեսիան եւ տարբեր ժամանակահատվածներում արված այլ լուսանկարները կարող եք դիտել ստորեւ:): Լուսանկարները` Սարգիս Վիրաբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին