×


Կարեն եւ Գարիկ

Կարեն եւ Գարիկ

“Дети Пикассо’’-ի կիթառահարը կնվագի Երեւանում:) Կարծես ճակատագիր կոչվածի “մատը խառն է’’ հունիսի 27-ին ժամը 20:00–ին “Ավանգարդ ֆոլք” ակումբում կայանալիք “Дети Пикассо’’ հանրահայտ ռոք-բենդի կիթառահար Կարեն Հարությունյանի եւ “Վիտամին” ակումբի անդամ Գարիկ Պապոյանի ջեմ-սեշնի` իմպրովիզ համերգի հարցում: Հունիսի 27-ին կկայանա Կարեն Հարությունյանի եւ Գարի Պապոյանի ջեմ սեյշնը Դեռ մի քանի տարի առաջ Գարիկը ներկա էր “Дети Пикассо’’ ռոք-բենդի երեւանյան համերգին: Նա հիշում է, թե ինչպես էր կանգնած լսում ու հասկանում, որ ոչ մի կերպ չի կարող երբեւէ ծանոթանալ խմբի անդամների հետ: Տարիներ անց “Վիտամին” ակումբի հերթական ելույթներից մեկի ընթացքում Գարիկը հանդիպում է մանկության մտերիմ ընկերուհուն` Արուսյակին, ով մոսկովյան “Ջերմուկ’’ ռոք-բենդի անդամներից է իր ամուսնու հետ: Ու պարզվում է, որ ընկերուհու ամուսինը հենց “Дети Пикассо’’-ի Կարենն է: Ջեմ-սեշնին ներկա են լինելու հայտնի տարբեր երաժիշտներ, ովքեր եւս մասնակցելու են երաժշտական իմպրովիզին Բայց այսքանով “սերիալական’’ կապերը չեն ավարտվում: Գարիկի հարազատ քրոջ դասարանցին` Հրաչուհին, ով նաեւ ջեմ-սեշնի կազմակերպիչներից է, Արուսիկի քույրիկն է: Գարիկն ու Հրաչուհին միասին են սկսել ռոք լսել` հայթայթելով այն ժամանակ դեռ չճարվող ձայներիզներ:): Մի խոսքով, պարզ է դառնում, որ համագործակցությունն անխուսափելի է:): Ջեմ-սեշնին ներկա են լինելու տարբեր հայտնի երաժիշտներ, ովքեր եւս մասնակցելու են երաժշտական իմպրովիզին: Կհնչեն նաեւ երգեր “Дети Пикассо’’ խմբի երգացանկից: Երաժիշտները եւ կատարումները խիստ գաղտնի են, սակայն տղաները շատ անակնկալներ են խոստանում :): Կարեն Հարությունյանն ու Գարիկ Պապոյանը Իսկ մենք խոստանում ենք ներկայացնել մանրամասն հաշվետվություն համերգի մասին: Ի դեպ, շուտով մեր կայքում կարող եք կարդալ նաեւ “Дети Пикассо’’-ի Կարեն Հարությունյանի հետ հարցազրույցն ու իմանալ` ինչով է զբաղված այժմ խումբը :): Տեքստը` Լենա Գեւորգյանի  /Bravo.am/ Լուսանկարնեը` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին