×


Կարինե Խոդիկյան

Կարինե Խոդիկյան

“Ցելոֆանե երջանկության’’ շնորհանդեսը կայացավ:) Աուդիոգրքի ֆորմատով հայկական առաջին մոնոդրամայի շնորհանդեսը երեկ էր` “Բյուրոկրատ” գրախանութում: Ներկայացվել են դրամատուրգ Կարինե Խոդիկյանի “Ցելոֆանե երջանկություն’’ պիեսի հիման վրա թողարկված աուդիոգրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակները: Գրքի հնչունային դիզայնի հեղինակն է Աննա Բայաթյանը, տեքստի ռուսերեն տարբերակը կարդում  է Տաթեւիկ Մելքոնյանը, հայերենը` Անետ Հարությունյանը, լուսանկարների հեղինակը Ասատուր Եսայանցն է: Նախագծի պրոդյուսերն է “P.R. Creative Teemwork” ընկերության նախագահ Ռուբեն Փաշինյանը: Karine Khodikyan Հայաստանում հեղինակային առաջին աուդիոգիրքը թողարկվել է 2007 թվականի մարտին: “P.R. and …’’-ում  ռուս գրողները ընթերցում են հայ գրողների ստեղծագործությունները: Մելոդրամի անվանումը հետաքրքիր պատմություն ունի: Ի սկզբանե այն կոչվել է “Վերադառնում եմ, մոռացեք”, իսկ վերանվանվել է, երբ Կարինե Խոդիկյանը ստեղծագործությունը ներկայացնելիս է եղել մրցույթներից մեկին, ինչի արդյունքում վերանված պիեսը մեծ արագությամբ տարածվել է համացանցում: Այժմ հեղինակը ստիպված է ներկայացնել ստեղծագործությունը հետեւյալ կերպ` “Ցելոֆանե երջանկություն’’ թարգմանաբար` “Վերադառնում եմ, մոռացեք”: Ստեղծագործության գլխավոր հերոսուհին Աննան է, ով գնացքի վագոնում մի անծանոթուհու պատմում է իր` 15 տարեկանից մինչեւ 35 տարեկանն ընկած հատվածում կյանքի պատմությունը եւ այն մասին, թե ինչպես է կորցրել իր առաջին սիրոն Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, անցել պատերազմի մութ ու ցուրտ տարիների միջով, փնտրել իր կանացի երջանկությունը, իսկ անցել է այդ ամենի միջով հպարտությամբ ու հումորով: Vahan Artsruni Կարինե Խոդիկյանի “Վերադառնում եմ, մոռացեք” մելոդրամի ռուսերեն թարգմանությունը best.narod.ru կայքում ներառված է լավագույն 16 պիեսների ցանկում: Կարինե Խոդիկյանի պիեսը բազմիցս ներկայացվել է բեմում եւ տարբեր մրցանակների արժանացել:  2003 թվականին “Արմմոնո’’ միջազգային փառատոնի շրջանակներում մոնոպիեսը, որ բեմադրել էր Սուրեն Շահվերդյանը, արժանացել է հատուկ մրցանակի: 2011-ին Ուկրաինայում կայացած Մոնոներկայացումների միջազգային փառատոնի շրջանակներում այն մրցանակի է արժանացել “Ժամանակակից ստեղծագործության յուրահատուկ մեկնաբանության համար”, ինչպես նաեւ հաղթող է ճանաչվել “Հանդիսատեսի համակրանք’’ անվանակարգում: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին