×


Համո եւ E.V.A.

Համո եւ E.V.A.

Լիլի  Էլբակյանն էլ` տղամարդ եւ կին “Մնա” երգը ռեփի ու ռոքի խառնուրդ է` Համոյի եւ E.V.A.-ի ձեռքի գործը:): Առաջին անգամ հնչել է նախորդ ամռանը` ռեփերի մենահամերգին, երեկ` փետրվարի վերջին օրն էլ սինգլի տեսքով ստորագրվեց երկրպագուների համար:): “Մնա, Էվա, մնա”. Համոյի ռեփային կոչն է ինքնասպանություն գործել պատրաստվող E.V.A-ին, որովհետեւ, ինչպես ռեփերն է ասում, իր պիեսներում միշտ “հեփի էնդ  ա”: Hamo & E.V.A Սինգլի դիմերեսին դերասանուհի Լիլի Էլբակյանն է` կնոջ եւ տղամարդու կերպարում: “Երկար մտածում էինք` ինչ անել, մի օր զարթնեցի… Կին եւ տղամարդ համագործակցության, դուետի իմաստն ենք դրել մեջը: Տղամարդու դեմքին E.V.A-ի լոգոն է, կնոջ երեսին էլ Համո է գրված”,- ասաց Համոյի կինը եւ հավելեց` “Մնա”-ի հիման վրա նկարահանվող տեսահոլովակի ժամանակ էլ կօգնի, բայց. “Երեւի իրենց գաղափարներով մի բան կանենք, որովհետեւ իրենք ավելի վառված են:)”: Լիլի Էլբակյանը ինքնասպանություն գործելու ցանկություն ժամանակին ունեցել է. “Ու հիմնականում մենակության, չհասկացվածության պատճառով: Ոչ միայն Համոն կյանքս լուսավորեց, այլ նաեւ Աստված, հույսը, հավատը: Երգի ավարտն էլ է լուսավոր: Կարծում եմ` երիտասարդներով պետք է միաբանվենք ու չթողնենք, որ նման երեւույթներ լինեն”: Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք Համոյի եւ Լիլիի նորաստեղծ ընտանիքում համալրում չի սպասվում. “Դեռ թող գաղտնիք մնա:)”: Lili Elbakyan Համոն դեռահաս ժամանակ շատ է սիրել ֆուտբոլ խաղալ. “Մտքովս չի անցել, որ կարելի է նման անհեթեթ բաներով զբաղվել, իսկ աղջիկները, այո, շատ զգացմունքային եւ էմոցիոնալ են: Ես այն ռեփերն եմ, ով փորձում է ինչ-որ բանով օգնել, որ լավ լինի: Երգում իմ բառերն են` միշտ կա մեկը, ով քեզ կասի` մնա: Մթության մեջ մի լուսավոր կետ կա, որ կարող է լինել նաեւ ճանճի տեսքով. մարդ ուզի կախվել, ճանճը նստի ուսին, մյուս ուսին…:)”: Ռեփերը այնքան շատ է սիրում ռեփի ու ռոքի համաձուլումը, որ մտադիր է “էլի զուգերգեր ունենալ  E.V.A-ի եւ մնացած ռոք-խմբերի հետ”: Համոյից հետաքրքրվեցինք` ի՟նչ է կարծում, E.V.A-ն հեշտ համակերպվեց, որ իր ու ռեփերի CD-ի վրա Համոյի կնոջ նկարն է. “Էվան հեշտ տարավ, որ իմ եւ իր CD-ի վրա իր քրոջ նկարն է:)”: “Մնա” “Ի˜նչ աբսուրդ բան է, որ ռեփերը էմո է փրկում:)”. E.V.A E.V.A ռոք-խմբի վոկալիստը Լիլի Էլբակյանի մորաքրոջ աղջիկն է, իր խոսքերով,  հարազատ քույրերի պես են եւ միասին են մեծացել: Էվան սկզբում շատ է վախեցել. “Առաջին անգամ էր իմ պրակտիկայում ռոքի եւ ռեփի համադրումը: Միտքը ծնվեց անցյալ տարեսկզբին, մտածեցի դուետի մասին, Լիկային` քույրիկիս ասացի... Այդ ժամանակ ինքն ու Համոն արդեն միասին էին, ու որոշեցինք հենց Համոյի հետ դուետ երգել, մտածեցի` իրար լավ կհասկանանք: Հետո այդ գաղափարը այդպես մնաց ու մնաց: 2010-ի ամռանը` օգոստոսին, Համոն համերգ ուներ, Լիկան որոշեց` պետք է այդ օրը դուետի պրեմիերան պարտադիր լինի. երգի պրեմիերա, որը գոյություն չուներ:):  Գնացինք Ծաղկաձոր, առանձնապես բան չգրեցինք, հետո վերադարձանք եւ  ամեն մեկս մեր տներում մեր հատվածները գրեցինք: Ընկերներիցս մեկն ասում է` ինչ աբսուրդ բան է, որ ռեփերը էմո է փրկում:)”: Համոյին եւ E.V.A-ին շնորհավորելու էր եկել դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը: Ֆաինան էլ ասաց` մի շաբաթ առաջ է Համոյի հետ ծանոթացել. “Մեր հաղորդման հյուրն էր: Շատ լավ տպավորություն է ինձ վրա թողել: Շատ բարի, համեստ տղա է: Երբ հրավիրեց, գործերս թողեցի ու մեծ հաճույքով եկա, որ կիսեմ իր հետ այս լավ օրը”: Դիզայներն ասաց` լսում է տարբեր ոճի երաժշտություն, ռեփի հանդեպ էլ լավ է տրամադրված: Anna Elbakyan Աննա Էլբակյանն ու իր` բողոքի փշեր ունեցող փեսան:) Դերասանուհի Աննա Էլբակյանը, նույն ինքը Համոյի զոքանչը ասաց` փեսային հարազատ տղայի պես է ընդունում. “Ես ու ամուսինս շատ երկար աղոթել ենք, որ մեր տուն տղա գա, եւ մեր աղջիկը գնա որպես աղջիկ: Լիլին շատ էր մեզ վախեցնում. ասում էր, որ կհիասթափվեք, բայց Համոն ներքին կուլտուրա ունի, իսկ այն, ինչով ինքը զբաղվում է, իր բողոքի փշերն են, դա ավելի անկեղծ է, քան արտաքինից ընդունելի, քաղցր լինելն ու ներքուստ փուշ ունենալը: Ինքը հակառակն է”: Աննա Էլբակյանը ողջունում է փեսայի “գործը”. “Սիրում եմ ռոք, շատ եմ սիրել ռեփը, որովհետեւ համարում եմ` տղաները, որոնք ռեփ են կարդում, ոչ բոլորը, բայց մի քանիսը շատ անկեղծ են, պոետիկ, սրտի խոսք են ասում, որը շպարված չի, ներքին բողոքները լղոզած չեն”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին