16 Փետրվար 11
Հայկո, Քրիստինե, Արամե
 
 
0
Երգիչներից յուրաքանչյուրը սեր էր խոստովանում…:)

Փետրվարի 14-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում  “Սիրո հրավառություն” էր: Սիրո մասին երգում էին Արամեն, Քրիստինե Պեպելյանն ու Հայկոն:

Artavazd Amiryan, Arame & Hayko
Արտավազդ Ամիրյանը, Արամեն ու Հայկոն


Համերգավար Արտավազդ Ամիրյանը երեկոն սկսեց բոլորին մեծ սեր մաղթելով. “Սերն է այսօր մեզ հավաքել դահլիճում, մի մոռացեք, որ երգիչները ձեր սիրո` ծափահարությունների կարիքն ունեն: Յուրաքանչյուր համերգի ժամանակ ծափերն ամենակարեւորն են”:

““Օրացույցային” տոներ այնքան էլ չեմ սիրում”. Հայկո

Համերգը բացեց Հայկոն. “Կանանց ու աղջիկներին եմ հատկապես շնորհավորում, որ իրենց սիրելիները շատ սեր, ժպիտներ ու ծաղիկներ նվիրեն, ասեն “Բարեւ երջանկություն, ես քեզ սպասում էի”:

Anahit Simonyan & Artavazd Amiryan
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ու Արտավազդ Ամիրյանը


Հայկոյի “երջանկությունը”` Անահիտ Սիմոնյանը ետնաբեմում էր::) Հայկոն ասաց, որ առավոտյան իր կնոջը ծաղկեփունջ է նվիրել, համերգից հետո էլ շարունակելու են նշել տոնը. “Այնքան ռոմանսներ երգեցի, որ  ռոմանտիզմն իմ միջից դուրս եկավ: :) Մինչեւ Անահիտին հանդիպելը տոնն ավելի հաճախ անց եմ կացրել համերգների մեջ, իմ սիրո երգերը կատարել եմ բոլորի համար, բայց քանի որ արդեն իմ կողքին է Անահիտը, շատ ավելի մեծ ուշադրություն եմ դարձնում տոներին”:

Qristine Pepelyan
Քրիստինե Պեպելյանն ինքն իրեն էլ շնորհավորեց:)


Երգիչը կարծում է` որքան շատ տոն, այնքան լավ:). “Վալենտինի տոնը շատ գեղեցիկ է, ողջ աշխարհում նշում են, մենք էլ պետք է նշենք: Շատ կուզեմ, որ հայկական Սուրբ Սարգսի տոնը մեծ էնտուզիազմով, բազմաթիվ համերգներով նշենք: Սուրբ Սարգիս զորավարը քարոզել է Աստծու խոսքը, քարոզել է սեր, օգնել է սիրահար զույգերին: Ես “օրացույցային” տոներ այնքան էլ չեմ սիրում, եթե մարդուն սիրում ես, յուրաքանչյուր օր էլ կարող ես նվիրել ու նվեր ստանալ”:
Artavazd Amiryan
Համերգավար Արտավազդ Ամիրյանը երեկոն սկսեց բոլորին մեծ սեր մաղթելով


Քրիստինե Պեպելյանն ինքն իրեն էլ շնորհավորեց :)

Քրիստինե Պեպելյանը բեմից նկատել էր իր հավատարիմ երկրպագուներին, նույնիսկ նրանց անուններով դիմեց բեմից. “Կարծում եմ, որ բոլորս ենք սիրահարված, շնորհավորում եմ բոլորիս, բայց առհասարակ տոների պետք չէ սպասել, կարելի է միշտ նշել: Հատկապես ուրախ եմ այն մարդկանց համար, որոնք այս մեծ աշխարհում գտել են այն մեկին, ում սիրում են: Ինչո՞ւ չէ, ինքս ինձ էլ եմ շնորհավորում:)”,- բեմից անկեղծացավ երգչուհին ու երգեց “Սիրտը իմ”, “Միայն քեզ համար”, “Դե ասա, որ սիրում ես”:

Qristine Pepelyan
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը


Սիրահարվա՞ծ է արդյոք Արամեն:)

Արամեին դեռահաս աղջիկները բղավոցներով դիմավորեցին: Մի քանիսը բեմահարթակ էին բարձրացել լուսանկարվելու, նվերներ փոխանցելու համար: Մի աղջիկ էլ, միկրոֆոնը ձեռքից վերցնելով, բղավեց` գժվում եմ քո համար, Արամե´. “Ինձ թվում է` Վալենտինի եւ Սուրբ Սարգսի տոնը պետք չէ առանձնացնել: Երկուսն էլ սիրո գեղեցիկ տոներ են, պարզապես պետք է վայելել: Լավ առիթ է, որ շատ մարդիկ իրենց սիրելիներին նվեր տան, սեր խոստովանեն”: Bravo.am-ի այն հարցին, արդյոք սիրահարվա՞ծ է Արամեն, նա միանշանակ պատասխան չտվեց. “Հըմ, չէ…:) բայց ո՞նց իմացաք, աչքերիցս զգացվե՞ց:)”, - շփոթվեց երգիչը:

Երգիչներն իրենց երգերում սեր էին խոստովանում, չէին մոռանում սիրո տոնի առթիվ շնորհավորել ներկաներին, ոտքի հանել ու պարեցնել:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
 
 
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը

Քրիստինե Պեպելյանն ինքն իրեն էլ շնորհավորեց :)

Քրիստինե Պեպելյանն ինքն իրեն էլ շնորհավորեց :)

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ու Արտավազդ Ամիրյանը

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ու Արտավազդ Ամիրյանը

Համերգավար Արտավազդ Ամիրյանը երեկոն սկսեց բոլորին մեծ սեր մաղթելով

Համերգավար Արտավազդ Ամիրյանը երեկոն սկսեց բոլորին մեծ սեր մաղթելով

Արտավազդ Ամիրյանը, Արամեն ու Հայկոն

Արտավազդ Ամիրյանը, Արամեն ու Հայկոն

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
9172 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: