×


Հենրիկ Մալյան

Հենրիկ Մալյան

“Երկխոսություն երրորդի համար” Հոկտեմբերի 15-ին Տիկնիկային թատրոնի ճեմասրահում կազմակերպվել էր կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի 85-ամյակին նվիրված հանդիսություն նրա դստեր` Նարինե Մալյանի ղեկավարությամբ: Երեկոն մի քանի առիթ ուներ. վերատպվել է Հենրիկ Մալյանի “Երկխոսություն երրորդի համար” հուշերի գիրքը, լրանում է “Հենրիկ Մալյան” թատրոնի 30-ամյակը, նաեւ բացվել է կինոռեժիսորի անվամբ կայքէջ: Հուշ-երեկո Երեկոյին հրավիրվել էին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, դերասաններ Սոս Սարգսյանը, Վարդան Պետրոսյանը, մի շարք  կինոգետներ, արվեստասերներ… Հուշ-երեկոն վարող հաղորդավար-երգիչ Արսեն Գրիգորյանն ու դերասանուհի-երգչուհի Քնարիկ Զաքարյանը նշեցին, որ միջոցառումը որոշել են կազմակերպել կինոռեժիսորի նման պարզ ու անմիջական. “Այս իրադարձությունը կարելի էր շքեղ դահլիճում նշել, բայց Մալյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ նա շատ պարզ, հասարակ անձնավորություն է եղել իր տեսակով, հենց այսպես անմիջական ու ջերմ մթնոլորտում էլ այս երեկոն է անցնում”,- ասացին հաղորդավարները եւ նրա գրքից կարդացին որոշ հատվածներ: Արսեն Գրիգորյանը, Տիգրան Մանսուրյանը, Քնարիկ Զաքարյանն ու Ալբերտ Մկրտչյանը “Կտոր մը երկինք”, “Մենք ենք, մեր սարերը”, “Նվագախմբի տղաները”, “Նահապետ”, “Եռանկյունին” ու մի շարք այլ ֆիլմերի ռեժիսոր Հենրիկ Մալյան մարդու մասին հուշեր պատմեցին նրա ընկերներն ու գործընկերները: Շուշան Պետրոսյանն էլ ակապելլա կատարեց “Երազ իմ երկիր հայրենի” երգը: Narine Malyan & Sos Sargsyan “Հենրիկ Մալյան” մշակութային հիմնադրամը որոշել է կանգնեցնել Հենրիկ Մալյանի հուշարձանը, որը կլինի առաջին ժողովրդական արձանը` այսինքն, մեզանից յուրաքանչյուրի ներդրած գումարով. “Մալյանի ֆիլմերով մի քանի սերունդ է մեծացել, այդ թվում` նաեւ ես: Հիմա ժամանակն է մեր երախտիքի խոսքն ասելու նրան` կանգնեցնելով նրա արձանը: Առաջարկում ենք հավաքել անհրաժեշտ գումարը` չդիմելով կառավարությանը, փորձենք մեր ուժերով կանգնեցնել առաջին ժողովրդական հուշարձանը”,- ասաց հաղորդավար Եգոր Գլումովը: “Հենրիկ Մալյան” թատրոնի դերասանները “Հենրիկ Մալյան” թատրոնը ղեկավարող Նարինե Մալյանը նշեց, որ իրենք շարունակում են աշխատել չվերանորոգված թատրոնում, հուսով են` շուտով այդ հարցը կլուծվի. “Փորձում ենք համերաշխ աշխատել մի փոքրիկ թատրոնում, մեծ հույսեր ունենք, որ կգտնվեն մարդիկ, որոնք կաջակցեն այս թատրոնի գոյատեւմանը: Մեր դերասանական կազմն էլ կհամալրվի երիտասարդ կադրերով”,- ասաց կինոռեժիսորի դուստրը: Գրքի շնորհանդեսից հետո ներկաները տեղափոխվեցին դահլիճ դիտելու “Հենրիկ Մալյան” թատրոնի դերասանների ներկայացումը`Թումանյանի “Հեքիաթները”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին