×


Հրաչ Քեշիշյան

Հրաչ Քեշիշյան

“Վիրահատությունը նորմալ ձեւով կատարվել է” Հրաչ Քեշիշյանը սրտամկանի ինֆարկտ է տարել, նրան տեղափոխել են հիվանդանոց եւ շտապ վիրահատել, ATV-ի գլխավոր պրոդյուսերի վիճակը ծանր է. հայկական լրատվամիջոցներում տարածված այս ինֆորմացիան ճշտելու համար BRAVO.am-ը կապվել է ռեժիսորի եղբոր` Էդուարդ Քեշիշյանի հետ: “Խնդիրը սրտի հետ է, հիմա եղբորս վիճակը նորմալ է: Ավելորդ բաներ են անում լրատվամիջոցները` գրելով ծանր վիճակում տարել են եւ այլն, եւ այլն: Մարդը ոտքով է գնացել հիվանդանոց, վիրահատել են, հիմա ժպտում է, խոսում, շարժվում”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Քեշիշյանը: Hrach Qeshishyan Մեզ հետ զրույցում Քեշիշյանի եղբայրը նշել է, որ “մինչ այս դեպքը, Հրաչը առողջական խնդիրներ չի ունեցել, վատ չի զգացել”: BRAVO.am-ի հարցին, թե ճիշտ է այն տեղեկությունը, որ Հրաչ Քեշիշյանին արտասահմանից եկած բժիշկ է վիրահատել, Էդուարդ Քեշիշյանը հետեւյալ պատասխանն է տվել. “Արտասահմանցի ոչ մի բժշկի միջամտություն չի եղել: Տեղացի մեր բժիշկներն են զբաղվում իրենով: Վիրահատող բժիշկը գրագետ մի տղա է, ով չորս ամիս է` աշխատում է այդ հիվանդանոցում: Վիրահատության ժամանակ  ամեն ինչ նորմալ ձեւով կատարվել է”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW